Պաշտոնական լրահոս
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
2015-12-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Այցի առաջին կանգառը Իջևանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքում էր, որտեղ նախարարը մասնակցել է արոտօգտագործողների կոոպերատիվի տարեկան հաշվետու ժողովին: Կոոպերատիվը ստեղծվել է 2011 թվականին և հանդիսացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման […]
Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում միջազգային համագործակցության ծրագրերի արդյունքները
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը: Նա մասնավորապես անդրադարձել է Եվրամիության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Շվեյցարիայի զարգացման համագործակցության գրասենյակի ֆինասնավորմամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին: Այդ թվում` Եվրամիության հետ […]
Գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն վերամշակողների և ջերմոցատերերի մասնակցությամբ
2015-12-03
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ համատեղ խորհրդակցություն է անցկացրել շուրջ 50 ագրովերամշակող ընկերությունների և ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ռուսաստանում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, «Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության» նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Խաչատուր Պողոսյանը, «Հայաստանի մսամթերք […]
Հորդանանը հետաքրքրված է Հայաստանից գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ
2015-12-03
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հորդանանի «Կենդանիների հիվանդությունից զերծ գոտի» ծրագրի համակարգող, Հորդանանի գյուղատնտեսության նախկին նախարար պարոն Սաիդ Ալ-Մասրիին և ծրագրի գործադիր տնօրեն Վալիդ Սաիդին: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Հանդիպման սկզբում պարոն Սաիդ Ալ-Մասրին տեղեկացրել է, որ այցի նպատակն է խթանել երկկողմ համագործակցությունը և […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն
2015-12-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ այսօր այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, որը հիմնադրման 15-ամյակը կլրանա օրերս: Նրանց ուղեկցում էին նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն ու կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը ստեղծվել է […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հորդորել է գյուղմթերք արտահանող ընկերություններին ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները
2015-11-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցություն է ունեցել հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանումն ավելացնելու հնարավորությունները: «Այսօր […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
2015-11-28
Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Չնայած վերջին տարիներին գրանցված և «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից առաջիկա ձմռան համար կանխատեսվող բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ չի բացառվում, որ առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ: Չպետք է մոռանալ, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող […]
Երևանում մեկնարկել է գինու առաջին համտես-տոնավաճառը
2015-11-28
Այսօր մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող գինու համտես-տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։ «ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությամբ և մտահղացմամբ մենք այսօրվանից Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սկսում ենք հայկական գյուղմթերքի և վերամշակված արտադրանքի տոնավաճառներ և ցուցահանդեսներ՝ հայրենական արտադրանքի խթանման նպատակով: Նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ և […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում այցելել է «Ոսկե կացին» սպանդանոց
2015-11-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի հետ այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում այցելել է 2015 թվականի օգոստոս ամսին շահագործման հանձնված «Ոսկե կացին» ՍՊԸ-ի սպանդանոց, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն: Ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, այլ պաշտոնատար […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը «Սպայկա» ՍՊԸ տնօրենի հետ քննարկել է արտահանման ծավալների ավելացման հարցը
2015-11-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել դեպի Ռուսաստան տեղական գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը: «Ինչպես տեղյակ եք, թուրքական գյուղմթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակվել է: Դա լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա արտահանման ծավալները: Նախատոնական առևտրի հետ կապված ևս […]
Գյուղնախարարը հանդիպել է մսամթերք արտադրողների հետ
2015-11-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է հանրապետության մսամթերք արտադրողների հետ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի մսամթերք արտադրողների միության նախագահ Արամայիս Բիլյանը, ոլորտում գործող մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: «Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ստեղծվել և գործում է Հայաստանի մսամթերք արտադրողների միությունը, և այսօրվա մեր հանդիպումը […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
2015-11-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման սկզբին նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: «Վերջին տարիներին հարևան Իրանի հետ հատկապես գյուղատնտեսության բնագավառում ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ: Հուսով եմ Ձեր պաշտոնավարման […]
Նոյեմբերի 28-29-ին Երևանում կանցկացվի գինու համտես-տոնավաճառ
2015-11-26
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 28-29-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում կկազմակերպեն գինու համտես-տոնավաճառ: Միջոցառմանը, որի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում, կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը: Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության […]
Փոխնախարարն ամփոփել է պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները
2015-11-25
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների տվյալները: Փոխնախարարի խոսքով` այս պահի դրությամբ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 63 700 տոննա պտուղ-բանջարեղեն և 216 800 տոննա խաղող, որը համապատասխանաբար 16.2 հազար տոննայով (34%-ով) և 32.7 տոննայով (17.8%-ով) ավել է նախորդ […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2015-11-24
Ս.թ. նոյեմբերի 25-ին ` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին