Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ
2016-03-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այցով Սյունիքում էր: Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնակին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և […]

Ուշադրություն.ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2016-03-14
Համաձայն ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 18-ի և 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում օդում հնարավոր է -2… -3, հողի մակերևույթին` -4…-5 աստիճան ցուրտ: Ներկայումս Արարատյան հարթավայրում և Մեղրու տարածաշրջանում ընթացքի մեջ է ծիրանենու ծաղկումը, ուռչել են կեռասենու, դեղձենու և այլ կորիզավորների բողբոջները, Տավուշի մարզի […]

Իսրայելից ժամանած մասնագետները Երևանում կանցկացնեն «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած իսրայելցի մասնագետների պատվիրակությանը, որի կազմում էին Իսրայելի գյուղատնտեսության և գյուղի նախարարության ներդրումների ֆինանսավորման վարչության որակի կառավարման և տնտեսական հարցերով տնօրեն Եֆրաթ Հադասը և «ԲԻՆԱ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յոավ Գալը: Պատվիրակությունը Երևանում մարտի 14-19-ը կանցկացնի «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց, որը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման […]

Ամփոփվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները
2016-03-12
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով 2015 թ. կատարված աշխատանքներին, նշել է, որ ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության ծրագրով նախատեսված 13 միջոցառումը և […]

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ
2016-03-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Խաչատուր Պողոսյանը: «Գյուղատնտեսության զարգացումն առանց վերամշակող ճյուղի անհնար է պատկերացնել, սակայն այս ոլորտում՝ հատկապես մթերումների հետ կապված հարցերում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն», […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության պատվիրակությանը
2016-03-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրական ընկերության փոխնախագահներ Մանուել Վալդեսին և Անտոնիո Լուկեին` գյուղատնտեսության ոլորտում փոխըմբռնման հուշագրով նախատեսվող համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով: Հուշագրի շրջանակներում, որը ստորագրվել էր 2015 թվականի հունվարին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության միջև, կազմակերպությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում կառուցել […]

Երևանում անց է կացվել «Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաներ» թեմայով սեմինար
Այսօր Երևանում անց է կացվել «Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաները» թեմայով սեմինար, որի կազմակերպիչներն էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, «Հայկական բերքի առաջմղման կենտրոնը», «Ագրոտեխ» և ֆրանսիական «Ռիշել Գրուպ» ընկերությունները: Միջոցառմանը մասնակցում էին ջերմատնային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար արտադրողներ ֆրանսիական Ռիշել Գրուպ (Richel Group), ֆիննական Յարա Սուոմի Օյ (Yara Suomi Oy) հոլանդական Էնզա Զադեն (Enza Zaden), Մարդենկրո Բի Վի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենին
2016-03-09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` գյուղատնտեսական տնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում Հակոբ Անդրեասյանը տեղեկացրել է, որ այսօրվանից բանկը պատրաստ է սկսել սուբսիդավորվող վարկերի տրամադրումը գյուղացիական տնտեսություններին` 2016 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով: «Քանի որ այս […]

Ի գիտություն լրատվամիջոցների
Ս.թ. մարտի 10-ին` ժամը 10:00-ին «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցում (հասցե` ք. Երևան, Գր. Լուսավորիչ 4/2) տեղի կունենա «Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաները» թեմայով սեմինար, որի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, «Հայկական բերքի առաջմղման կենտրոն», «Ագրոտեխ» և ֆրանսիական «ՌիշելԳրուպ» ընկերությունները: Միջոցառմանը կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Սեմինարի նպատակն է […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ
2016-03-07
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ: Թող գարնանային այս ծաղկաբույր տոնը Ձեզ անսահման ուրախություն ու բերկրանք պարգևի: Թող Ձեր կանացի հմայքը, քնքշությունն ու նվիրվածությունը ջերմացնեն բոլոր գարունները և լիացնեն բարությամբ ու սիրով: Հատկապես ցանկանում եմ շնորհավորել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց և շնորհակալություն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Գյուղմթերքի կին հերոս-2016» մրցանակաբաշխությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, այն անցկացվում է «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է CARD հիմնադրամ. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
2016-03-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է CARD հիմնադրամ: Տնօրեն Գագիկ Սարդարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հիմնադրամում, ծանոթացել բաժինների ընթացիկ աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Շրջայցից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագիր, որը միտված է ընդլայնելու համատեղ գործունեության շրջանակը գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում` սննդամթերքի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հորդորել է մինչև ապրիլի 1-ն ավարտել մթերված խաղողի դիմաց վճարումների կատարումը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016 թվականի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը: «Անցած տարի լուրջ խնդիրներ առաջացան մթերումների հետ կապված, և մենք պետք է ջանքեր […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհուրդները հողօգտագործողներին
2016-03-02
Հանրապետությունում շարունակաբար դիտվող և առաջիկայում կանխատեսվող բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների և նախատեսվող ագրոտեխնիկական միջոցառումների ցանկում: Ներկայումս` նաև գիշերային ժամերին գրանցվող բարձր ջերմաստիճանի արդյունքում Արարատյան հարթավայրում, հյուսիս-արևելքում, Մեղրու տարածաշրջանում,Վայոց ձորի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում պտղատու ծառատեսակների (հատկապես կորիզավոր) մոտ սկսել է հյութաշարժությունը, և […]