Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին
2016-06-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ ընթացող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության շրջանակները: Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Սերգո Կարապետյանը […]

Այսօրվանից հանրապետությունում սկսվել են ծիրանի մթերումները
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են ծիրանի մթերումների գործընթացը: Հունիսի 22-ից ծիրանի մթերումները սկսվել են «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում: Հունիսի 23-ից ծիրանի մթերումներ կսկսի իրականացնել «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 37 հասցեում: Հունիսի 24-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: ՀՀ […]

Հանրային քննարկման հրավեր
2016-06-17
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում ՀՀ գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարաբերությունները կանոնակարգող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագծի համապատասխան դրույթները: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները, առարկությունները և դիտողությունները կարող են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` թղթային կամ էլեկտրոնային եղանակով (agro@minagro.am էլեկտրոնային փոստի հասցեով) մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը: […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է պտուղբանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին
2016-06-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն արտահանող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցերը և մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրները: «Ընթացիկ գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ կարելի է բարեհաջող համարել: Այս տարի պտուղբանջարեղենի առատ բերք է սպասվում, ուստի վերամշակող ընկերությունները պետք է միջոցներ ձեռնարկեն մթերման […]

Տավուշի մարզում բացվել է Անասնաբուժական սպասարկման կենտրոն
2016-06-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնակցել է Անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն […]

Վերաբացվեց Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը
2016-06-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական վերաբացման արարողությանը: Տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, ովքեր սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Նախարարը և քաղաքապետը […]

Ի գիտություն լրատվամիջոցների
2016-06-10
Ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 10:30-ին, Կասյան փողոցի վերին հատվածում կմեկնարկի գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման պաշտոնական արարողությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Գյուղատնտեսական առաջին տոնավաճառը կվերաբացվի հունիսի 11-ին
Հունիսի 11-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության […]

Տեղեկատվություն կարտոֆիլի արտահանման և ներմուծման ծավալների վերաբերյալ
2016 թվականին կարտոֆիլի ներմուծման ծավալների ավելացման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների առնչությամբ հայտնում ենք հետևյալը. Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել են կարտոֆիլի մշակության տարածքները։ Ըստ ԱՎԾ տվյալների` 2014 թվականին կարտոֆիլի ցանքատարածքները կազմել են 31552 հա, համախառն բերքը՝ 733161 տոննա, 2015 թվականին՝ 33306 հա, համախառն բերքը՝ 764479 տոննա։ Ըստ օպերատիվ տվյալների 2016 թվականի հունիսի 9-ի դրությամբ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել
2016-06-09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել , որին մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին, տեղակալներ Սամվել Գալստյանին և Գառնիկ Պետրոսյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա […]

Հայաստանի և Լիտվայի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության 2016 թվականի գործողությունների ծրագիր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սաուլյուս Յակիմավիչյուսի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է գյուղատնտեսության ոլորտին ծանոթանալու համար: Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Լիտվայի հետ ձևավորվել են սերտ հարաբերություններ, այդ թվում` նաև գյուղատնտեսության ոլորտում: «Վստահ եմ, որ այս այցելությունը […]

Հունիսի 11-ին Երևանում կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը
2016-06-06
Հունիսի 11-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Գյուղատնտեսական տոնավաճառները անց են կացվում 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որոնց մասնակցում են ՀՀ տարբեր […]

Ի գիտություն լրատվամիջոցների
2016-06-03
Ս.թ. հունիսի 6-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման է ՝ «Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի վերաբացումը»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արագածոտնի մարզի ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերություններ
2016-06-03
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր` ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Այցը մեկնարկել է Ցամաքասար համայնքում գործող «Աստղ կաթնամթերքների արտադրության» սպառողական կոոպերատիվից, որի նախագահ Սոս Սարոյանը տեղեկացրել է, որ 32 […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի պատվիրակությանը
2016-05-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ջեյմս Ռեյնոլդսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը, հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Գագիկ Մկրտչյանը, այլ անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքները և երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հեռանկարները: «Հիմնադրամը ստեղծման […]