Պաշտոնական լրահոս

Իգնատի Առաքելյանը մասնակցել է Բեռլինում կայացած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին
2017-01-25
Իգնատի Առաքելյանը մասնակցել է Բեռլինում կայացած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին

Իգնատի Առաքելյանը մասնակցել է Բեռլինում կայացած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին և մի շարք հանդիպումներ է ունեցել
2017-01-24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարի հրավերով Բեռլին կատարած եռօրյա այցի շրջանակում մասնակցել է «Գյուղատնտեսությունը և ջուրը՝ բանալի աշխարհը սնուցելու համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին, «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսին, ինչպես նաև մի շարք հանդիպումներ է ունեցել: Հունվարի 21-ին տեղի ունեցած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովի […]

Քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ գյուղոլորտում համագործակցության հնարավորությունները
2017-01-19
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նախօրեին հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաուման: Ֆրանս Վիկերսը նշել է, որ ներկայիս պաշտոնում սա իր առաջին այցն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2017-01-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր եռօրյա այցով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու «Գյուղատնտեսությունը և ջուրը՝ բանալիաշխարհը սնուցելու համար» խորագրով պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 9-րդ համաժողովին, ինչպես նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսին, որում առանձին տաղավարով մասնակցում են նաև հայկական մի քանի ընկերություններ: Իգնատի Առաքելյանը […]

Հայտարարություն
Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ՀՀ հողօգտագործողներին 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով մատակարարների ընտրության վերաբերյալ Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ՀՀ հողօգտագործողներին 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
2017-01-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-հոլանդական համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները: Բարձր գնահատելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներուժը` դեսպան Յոհաննես Դաուման հայտնել է հոլանդական կողմի պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել այն առավել արդյունավետ իրացնելու գործում: Միևնույն ժամանակ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները
2017-01-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, պահպանությանն ու պաշտպանությանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, անտառային տնտեսությունների տնօրեններ, ոլորտի այլ պատասխանատուներ: Անդրադառնալով ոլորտում այսօր առկա […]

Գյուղատնտեսության նախարարը հորդորել է սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը
2017-01-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել էր խորհրդակցություն խաղող և պտուղ-բանջարեղեն արտադրող մի շարք վերամշակող ընկերությունների մասնակցությամբ՝ մթերումների կազմակերպմանն ու պարտքերի վճարումներին առնչվող խնդիրների քննարկման նպատակով: «Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզում գործող ջերմոցային տնտեսություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ: Նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ: «Էկոտոմատո» ընկերությունը վարդի արտադրության ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերություններից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման […]

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կարկտահարության վնասների կանխարգելման հարցերը
2017-01-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն բնակլիմայական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների կանխարգելման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա քայլերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ – «ՄԵՎԱՆ» կենտրոնի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավման ուղիները
2017-01-10
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր ոռոգման ջրի մատակարարման հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիների ուսումնասիրմանը նվիրված քննարկում, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը և ՀՀ կառավարությանն առընթեր […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է առաջնագիծ
2016-12-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին շնորհավորելու համար: Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել զինվորներին հայրենիքի պաշտպանության գործը պատվով կատարելու համար: «Ձեր ազգանվեր ծառայությունը մեզ մշտապես ոգեշնչում է նաև մեր աշխատանքում, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
2016-12-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով: Կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ իրենց հիմնական ուղղվածությունը տարբեր կենսապատրաստուկների արտադրությունն է, որոնք կիրառվում են գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության մեջ: […]

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը
2016-12-24
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարն ամփոփել է իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները և պատասխանել լրատվամիջոցների հարցերին: Նախարարը նշել է, որ այս ընթացքում առաջնահերթորեն վերլուծության են ենթարկվել գյուղոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հանդիպումներ են կազմակերպվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որոնց ֆինանսավորմամբ վարկային ծրագրեր են […]

Ի գիտություն լրատվամիջոցների
2016-12-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 24-ին: Մասնակցության համար խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը՝ ժամը 13:00-ն գրանցվել՝ զանգահարելով 011521524, 095 521524 հեռախոսահամարներով կամ տվյալներն ուղարկել press@minagro.am էլեկտրոնային փոստի հասցեով: Ասուլիսը տեղի կունենա «Արմենիա Վայն» ընկերությունում (ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ): Մեկնումը՝ ՀՀ գյուղատնտեսության […]