ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է առաջնագիծ

2016-12-30

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին շնորհավորելու համար:

 

Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել զինվորներին հայրենիքի պաշտպանության գործը պատվով կատարելու համար:

 

«Ձեր ազգանվեր ծառայությունը մեզ մշտապես ոգեշնչում է նաև մեր աշխատանքում, շնորհակալ ենք ու երախտապարտ, հաջորդ տարում մաղթում եմ բոլորիս խաղաղություն, Ձեզ մարտական ոգի, բարի և անփորձանք ծառայություն, տղաներ»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:  

 

Այնուհետև նախարարը շրջել է զորամասում, զրուցել զինվորների ու սպաների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել