Պաշտոնական լրահոս
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
2019-03-14
Ցանկանու՞մ եք զարգացնել Ձեր տնտեսությունը և դառնալ հաջողակ գյուղատնտես: Օգտվեք գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից: Ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին` եթե որոշեք միավորվել և կոոպերատիվ կազմել, պետական սուբսիդավորման արդյունքում կարող եք վարկ ստանալ 3 %-ով։ Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 […]
Իտալական «Բրունո Սֆորնի» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի գյուղապահովագրության ծրագրով
2019-03-06
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է իտալական վերապահովագրական բրոքերային հանրահայտ «Բրունո Սֆորնի» ընկերության գործադիր տնօրեն Բրունո Սֆորնիին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը, տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ […]
Ի գիտություն արտահանողների
ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ – ծագման երկիրը,- ապրանքի անվանումը,- արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),- արտահանողի անվանումը և հասցեն,- ստացողի անվանումը և հասցեն,- պահման ժամկետը, ջերմաստիճանը: Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի […]
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
2019-02-28
Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով:Հատուկ մթերող ընկերությունների համար մշակվել է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիր։ Նպատակային վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով: Յուրաքանչյուր ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1,5 մլրդ դրամ: Մարման ժամկետն` առավելագույնը մեկ տարի: Ի դեպ, սուբսիդավորման ենթակա վարկերը […]
Գեղամ Գևորգյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
2019-02-26
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության հեռանկարները: Առանձին անդրադարձ է կատարվել հունիս ամսին Հռոմում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի ընտրություններին, որոնցում առաջադրված թեկնածուների թվում է նաև Հնդկաստանի ներկայացուցիչը: […]
Արտակ Քամալյանն ընդունել է ԱՄՀ-ի ներկայացուցչին
2019-02-21
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետ Սեոխյուն Յունին` ՀՀ գյուղատնտեսության ոլորտի հիմնական ուղղություններն ու ոլորտի առաջնահերթությունները քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառում ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերն ու նպատակները: Ոլորտի առաջնային խնդիրների թվում նախարարի տեղակալը […]
Պարզաբանում սուբսիդավորված դիզվառելանյութի և պարարտանյութերի պետաջակցության ծրագրերի վերաբերյալ
2019-02-20
ՀՀ հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում սուբսիդավորված գներով դիզելային վառելանյութի և պարարտանյութերի տրամադրման դադարեցման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ։ Մասնավորապես նկատենք, որ ազոտական պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցվել էր դեռևս 2018 թվականի տարեսկզբին, ինչի արդյունքում շուկան ազատականացվել է, հայտնվել են մեծ թվով խաղացողներ, ստեղծվել է լայն մրցակցային դաշտ և […]
Գեղամ Գևորգյանը Հռոմում կմասնակցի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կառավարման խորհրդի նիստին
2019-02-13
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահ Ժիլբեր Հունգբոյի հրավերով այսօր մեկնել է Իտալիայի Հանրապետություն` մասնակցելու Հիմնադրամի կառավարման խորհրդի 42-րդ նիստին, որն անց է կացվում «Գյուղական նորարարություն և ձեռնարկատիրություն» խորագրի ներքո: Նիստի ընթացքում մասնավորապես կքննարկվեն գենդերային և սնուցման զգայուն արժեշղթայի զարգացմանը, սոցիալական ձեռնարկատիրության և նորարարության գլոբալ մարտահրավերների դիմակայմանը […]
Քննարկվել են ԱԶԲ-ի հետ գյուղոլորտում համագործակցության հարցերը
2019-02-12
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի ավագ տնտեսագետ Ռաջեշ Վասուդևանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Բանկի առաջիկա հինգ տարիների ռազմավարության շրջանակում գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության առաջնայնություններն ու հիմնական նպատակադրումները՝ մասնավորապես ընդգծելով հողերի շուկայի ձևավորման, ենթակառուցվածքների […]
Հայտարարություն
MicroFinance Strategy-ն (Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ներդրման ծրագրի իրականացման համար խորհրդատվական ընկերություն) հայտարարում է գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման անվճար դասընթացների անցկացման մասին: Վերապատրաստման ծրագիրը ներառում է վնաս գնահատողների կրթության և վերապատրաստման տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև մատուցում է ծառայություններ ապահովագրական ընկերություններին «կարկուտ» կամ «գարնանային ցրտահարում» ռիսկերի ազդեցության հետևանքով ծիրանի այգիների […]
Գեղամ Գևորգյանը կմասնակցի «Մրգի լոգիստիկա. Բեռլին 2019» համաշխարհային ցուցահանդեսին
2019-02-07
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու «Մրգի լոգիստիկա. Բեռլին 2019» թարմ մրգերի և բանջարեղենի համաշխարհային ամենամյա ցուցահանդեսին, որին Հայաստանն առաջին անգամ կմասնակցի սեփական տաղավարով: Այս հեղինակավոր ցուցահանդեսը կազմակերպվում է 1993 թվականից, որտեղ ամեն տարի իրենց գյուղատնտեսական արտադրանքն են ներկայացնում ավելի քան 3000 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից, […]
Գեղամ Գևորգյանը մասնակցել է Բեռլինում կայացած Գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին
2019-01-22
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարի հրավերով Բեռլին կատարած այցի շրջանակում մասնակցել է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին և «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին: Գյուղատնտեսության նախարարների համաժողովին, որն անց էր կացվում ԳԴՀ գյուղատնտեսության նախարար Ջուլիա Քլոքների […]
Գեղամ Գևորգյանը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
2018-01-17
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջուլիա Քլոքների հրավերով մեկնել են Բեռլին մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին։ Ֆորումն այս տարի անցկացվում է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում հունվարի 19-ին տեղի կունենա […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
2018-12-28
Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, նոր տարում նոր հաջողություններ և հաղթանակներ։ Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կշարունակեն ավելանալ և ընդլայնվել, և կունենանք մրցունակ, ներդրումների համար գրավիչ, հեռանկարային ոլորտ, որը կդառնա տնտեսության շարժիչ ուժերից […]
Գեղամ Գևորգյանը հանդիպել է նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ
2018-12-27
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, գալիք տարում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև ամփոփել հասարակական խորհրդի ընթացիկ տարվա գործունեության արդյունքները: Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ արդեն մշակվել է ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական […]