Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միացել է համապետական շաբաթօրյակին

2017-05-27

Գյուղատնտեսության նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այսօր մասնակցել են  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական շաբաթօրյակին:   Նախարարության աշխատակիցները  սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, ինչպես նաև բարեկարգել և կանաչապատել Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող Նախարարության մասնաշենքի հարակից տարածքը:     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին     […]

Ավելին

Նախագահին գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին

2017-05-24

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի գերակա խնդիրների, իրականացվող պետական աջակցության նպատակային ծրագրերի մասին:   Իգնատի Առաքելյանը զեկուցել է, որ ընթացիկ տարում շարունակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, սուբսիդավորվող վարկերի տրամադրման ուղղությամբ աշխատանքը, կատարված խնայողությունների հաշվին […]

Ավելին

Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

2017-05-23

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր  ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի  գլխավորած պատվիրակությանը:   Երկու երկրների պաշտոնյաները կարճատև առանձնազրույց  են ունեցել, որի ընթացքում մտքեր են  փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Մահմուդ Հոջջաթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` պատրաստակամություն հայտնելով զարգացնել […]

Ավելին

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

2017-05-20

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն այսօր հուշագիր են ստորագրել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:   «Ծրագրին արդեն միացել են երեք ֆինանսական կառույցներ և չորս մատակարարներ: Կարծում եմ, որ թե’ մատակարարների, և թե’ լիզինգատուների թիվը կավելանա, որովհետև […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությանը

2017-05-18

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի անտառային ոլորտի հարցերով պատասխանատու Նորբերտ Ուինկլեր-Ռատոնյինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը:   Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2017-05-16

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցության` քննարկելու գյուղատնտեսության ոլորտին առնչվող ծրագրերը, որոնք նախատեսվում է ընդգրկվել ՀՀ  2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսային  ծրագրի նախագծում: Խոհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ:   Խորհրդակցության ընթացքում քննարկվել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս բուժումներ կատարել այգիներում

Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար:  Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատեսակների այգիներում  բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:   Խաղողի այգիներում վեգետացիայի այս փուլում` մինչև ծաղկումը, անհրաժեշտ […]

Ավելին

Իգնատի Առաքելյանը և Լևոն Մկրտչյանն այցելել են Լոռու մարզ

2017-05-15

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ՝ ծանոթանալու մարզի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման հեռանկարին: Լևոն Մկրտչյանն ու Իգտանի Առաքելյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ, որն ընդգրկված է ԵՄ ծրագրով հզորացման ենթակա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկում: Պաշտոնյաները շրջայց […]

Ավելին

«ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

2017-05-04

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ԱԳԲԱ Լիզինգ»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն այսօր հուշագիր են ստորագրել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:   «Մենք […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է խաղողագործության միության նախագահին

2017-05-03

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է  «Հայաստանի խաղողագործության միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Զարուհի Մուրադյանը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղողագործության միության և հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները` ոլորտի զարգացման և առկա խնդիրները համատեղ ջանքերով կարգավորելու նպատակով: ՀՀ […]

Ավելին

Քննարկվել են անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի» նախկին նախագահ Տժերտ Ջորնանին և «Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի» քարտուղար Յան Վարտենին: Հանդիպմանը ներկա էր նաև Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը:   Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CARD հիմնադրամը Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահին

2017-04-28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևին, որը Հայաստան է ժամանել Թռչնաբույծների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:   Ներկայացնելով ոլորտի արդիական հարցերը` նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է հանրապետությունում թռչնամսի ինքնաբավության մակարդակի բարձրացումը: […]

Ավելին

Երևանում ընթանում է Թռչնաբույծների միջազգային համաժողովը

2017-04-27

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր մասնակցել է նախօրեին Երևանում մեկնարկած Թռչնաբույծների միջազգային համաժողովին: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի թռչնաբույծների միության և Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի կողմից:    Համաժողովի նպատակն է աջակցել թռչնաբուծության ոլորտի ներկայացուցիչների միջև սերտ համագործակցության ստեղծմանը և ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների շուրջ փորձի փոխանակմանը:   Միջոցառմանը մասնակցում էին նաև Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

2017-04-26

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու  նպատակով:   Այցի սկզբում նախարարը շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ: Ծանոթանալով կենտրոնի գիտական թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, որոնց մի մասը պահպանվել է դեռևս 19-րդ դարից` […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2017-04-26

Ս.թ. ապրիլի 27-ին` ժամը 10:00-ին, «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում (Խորենացի 15) ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը կմասնակցի Թռչնաբույծների միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է Հայաստանի թռչնաբույծների միության և Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի կողմից:   Միջոցառմանը կմասնակցեն նաև Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևը, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը,  միջազգային ճանաչում ունեցող 18 ընկերությունների ներկայացուցիչներ:   ՀՀ […]

Ավելին