ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միացել է համապետական շաբաթօրյակին

2017-05-27

1Գյուղատնտեսության նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այսօր մասնակցել են  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական շաբաթօրյակին:

 

Նախարարության աշխատակիցները  սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, ինչպես նաև բարեկարգել և կանաչապատել Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող Նախարարության մասնաշենքի հարակից տարածքը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել