Պաշտոնական լրահոս
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարՑախի Հանեգբիին
2017-07-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի անհրաժեշտությունը` ընդգծելով, որ Իսրայելի փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ջրային ռեսուսների օգտագործման առումով, կարող է ուսանելի լինել […]
Արձանագրվել է արտահանումների և մթերումների աճ, մեկնարկում են նոր ծրագրեր.Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր ամփոփել է արդյունքները
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2017 թվականի արտահանումների և մթերումների ընթացիկ արդյունքները, անդրադարձել գյուղոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեկնարկող մի շարք ծրագրերի: Փոխնախարարի խոսքով` այս տարի ավելացել են ինչպես մթերումների, այնպես էլ արտահանումների ծավալները. «Հուլիսի 26-ի դրությամբ վերամշակող ընկերությունները մթերել են 10500 տոննա պտուղ-բանջարեղեն, […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2017-07-25
Ս.թ. հուլիսի 26-ին` ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառի վերաբացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների մթերման և արտահանման ընթացիկ արդյունքներին և մեկնարկող ծրագրերին: Նախատեսվում է նաև Էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողություն «Սուրեն-Անի» […]
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ENPARD-ի փորձնական ծրագրերի արդյունքներն ու հետագա համագործակցության հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն Եվրոպական հարևանության գյուղատնտեսության ևգյուղի զարգացման (ENPARD) ծրագրի «Տեխնիկական աջակցություն` արտադրող խմբեր և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի ներքո իրականացված աշխատանքների արդյունքները և հետագա համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը,Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման […]
Շիրակում կարտոֆիլի և հացահատիկի առատ բերք են ակնկալում
Գյումրիի սելեկցիոն կայանում արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները: Հուլիսի 22-ին ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Վերջինս այցելել է նաև Շիրակի մարզի Ախուրյան համայնք, որտեղ պատրաստվում են կարտոֆիլի բերքահավաքին: Գյուղատնտես, Շոտլանդական IPM ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արիստակես Հունոյանը փոխնախարարին տեղեկացրել է, որ նախորդ տարի 1 հա ցանքատարածությունից ստացել է 70 […]
Եկամտաբեր և արդյունավետ անասնաբուծություն. Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է ոլորտի զարգացման ռազմավարությունը
2017-07-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարության քննարկման նպատակով, որը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև գյուղատնտեսության փոխնախարարներ Աշոտ Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը և ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչ Թոնի Բերգոն, ով Հայաստան է ժամանել անասնաբուծության ոլորտում […]
Հնդկացորենի վերամշակման փորձնական ծրագրի արդյունքները. ձեռքբերումներ և նոր ակնկալիքներ
2017-07-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի պատասխանատուների և շահառուների մասնակցությամբ հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Ծրագրի շրջանակում մինչ օրս բացվել է հնդկացորենի վերամշակման 2 գործարան՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում: Շիրակի մարզի Բավրա համայնքում հուլիսի 14-ի բացվել է «Նոր հատիկ» հնդկացորենի […]
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են հանրապետությունում ENPARD ծրագրի շրջանակում հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրի արդյունքները
2017-07-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի պատասխանատուների և շահառուների մասնակցությամբ հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Աշոտ Հարությունյանը և Արմեն Հարությունյանը: «Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է քննարկել փորձնական ծրագրի արդյունքները, հստակեցնել հանրապետությունում […]
Գյուղատնտեսության փոխնախարարը երեկ երեկոյան այցելել է Արտաշավան
2017-07-14
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը երեկ երեկոյան կարկտահարության վերաբերյալ ստացված ահազանգի հետքերով մեկնել էր Արագածոտնի մարզի Արտաշավան համայնք՝ գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու և իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: «Բարեբախտաբար այս անգամ տեղացած կարկուտը նախորդ դեպքերի համեմատ ավելի մեղմ էր և մեծ վնասներ չի հասցրել, թեպետ կան տարածքներ, որտեղ վնասվածություն կա: Ինչպես մյուս համայնքներում, Արտաշավանում […]
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 57 միավոր գյուղտեխնիկա
2017-07-12
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 12-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 25 միավոր տրակտոր և 32 միավոր այլ գյուղտեխնիկա: Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի ծրագրերն ու ընթացիկ արդյունքները
2017-07-10
Խնայողություններ ընթացիկ ծրագրերի հաշվին, արդեն մեկնարկած և նախատեսվող 6 նոր ծրագիր 2017-2018 թվականների համար` ուղղված գյուղոլորտի զարգացմանը, նոր մասնավոր ներդրումներ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունքները, ինչպես նաև անդրադարձել ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերին, որոնք նախատեսվում է սկսել 2017-2018 թվականներին: «Ընդհանուր […]
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի կարկտահարված համայնքներ
2017-07-07
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն երեկ երեկոյան և այսօր այցելել է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ` նախօրեին տեղացած կարկտահարության պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու նպատակով: Դիտարկման արդյունքներում պարզվել է, որ առավել մեծ վնասներ են կրել, մասնավորապես, Արագածոտնի մարզի Զարինջա, Արագածավան, Մաստարա, Թաթուլ, Արտենի, Ոսկեթաս, Ծաղկասար, Արևուտ, Թալին, Սորիկ, Սուսեր, Նոր Արթիկ, Ցամաքասար, […]
Ի գիտություն լրատվամիջոցների
Ս.թ. հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին
Մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն
Հուլիսի 7-ի դրությամբ հանրապետությունում ագրովերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն, այդ թվում՝ 1562 տոննա պտուղ և 705 տոննա բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1696 տոննայի դիմաց: Ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացում այսօրվա դրությամբ ներգրավված են ավելի քան 25 ընկերություններ, որոնց քանակը հետագայում կավելանա: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին
Արտահանվել է շուրջ 16 000 տոննա ծիրան
Հայաստանից ծիրանի արտահանումները շարունակվում են: 2017 թվականի հուլիսի 7-ի դրությամբ արտահանվել է շուրջ 16 հազար տոննա ծիրան, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11.5 հազար տոննայի դիմաց: Ծիրանի արտահանման հիﬓական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Արտահանվում է նաև Արաբական Միացյալ Էﬕրություններ, Վրաստան: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին