Պաշտոնական լրահոս

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիր

2019-04-10

Խնայենք ջուրը, ավելացնենք բերքատվությունը, երաշխավորված ոռոգում ապահովենք, նվազեցնենք ծախսերը` կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի շնորհիվ:   Պետությունն առաջարկում է օժանդակության երկու տարբերակ՝ ձեռք բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի  մասնակի փոխհատուցման հնարավորությունից։   Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը Ձեզ կտրամադրվի ընդամենը 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով։   Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ […]

Ավելին

Հանրապետության 6 մարզերում սկսվել է մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ կենսապատրաստուկի բաշխման գործընթացը

2019-04-08

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սկսվել է  2019 թվականի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ կենսապատրաստուկի՝ ՀՀ մարզերին բաշխման գործընթացը:   Կենսապատրաստուկի ձեռքբերման համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժին:   Առաջացած հարցերի և […]

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2019-04-05

2019 թվականի  «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում  աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի և կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով նախատեսվում է ՀՀ Շիրակի, Զանգեզուրի և Արարատյան հարաթավայրի գյուղատնտեսական գոտիներում հիմնել առաջին տարվա տնկարաններ, որոնց համար կտրամադրվի սուբսիդիա:   Այդ նպատակով իրականացվում է շահառուների ընտրության գործընթացը` ըստ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերմնաբուծության զարգացմանն աջակցության նոր ծրագիր է մշակել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում  հանրապետության սերմարտադրողների, սերմնաբույծների և դաշտային հետազոտողների հետ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցության» նոր ծրագիրը, քննարկել հանրապետությունում սերմնաբուծության զարգացման հիմնահարցերն ու հեռանկարները։   «Սերմնաբուծությունը մեր երկրի գյուղատնտեսության կարևոր ուղղություններից է, և մենք […]

Ավելին

Ստորագրվել է հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում

2019-04-04

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի  իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:   […]

Ավելին

«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագիր

2019-04-03

Դուք զբաղվու՞մ եք անասնապահությամբ,   Ցանկանում ե՞ք ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները,   Նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը՝ այն դարձնելով առավել մրցունակ:   Կառավարությունն  արդեն մեկնարկել է նոր ծրագիր, որի շրջանակում հնարավորություն ունեք ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ՝ ընդամենը 2 % տարեկան տոկոսադրույքով։   Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին […]

Ավելին

«Կայուն զարգացող գյուղատնտեսություն»՝ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ապագայի տեսլականը

2019-04-01

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մասնակցել է «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» միջոցառմանը, հանդես եկել ելույթով։ Նախարարը շփվել է գործարարների, ֆերմերների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, նաև լսել նրանց տեսլականը Հայաստանի գյուղատնտեսական ապագայի վերաբերյալ։   «Բարեփոխումներ իրականացնելուց առաջ մենք մեզ մի կարևոր հարց տվեցինք՝ ի՞նչ ենք ուզում տեսնել 10 տարի հետո, […]

Ավելին

Պարզաբանում մկնասպան թունանյութերի ձեռքբերման մրցույթի վերաբերյալ

2019-04-01

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մամուլում տեղ գտած  հրապարակումներն այն մասին, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նախարարության կարիքների համար թունանյութերի  ձեռք բերման գործընթացում «հակամրցակցային» իրավիճակ է ստեղծել և հովանավորում է  «Հրաշք այգի» կազմակերպությանը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Նախ նշենք, որ մրցութային գործընթացը մեկնարկել է մինչ Գեղամ Գևորգյանի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի […]

Ավելին

Գեղամ Գևորգյանը կմասնակցի «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» միջոցառմանը

2019-03-29

Սույն թվականի մարտի 30-ին՝ ժամը 17:00-ից մինչև 21:00-ն «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կկայանա «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» միջոցառումը, որին «Ագրոբարեփոխումներ. 2019 թվականի ծրագրեր» թեմայով ելույթով հանդես կգա ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը:   Կոնֆերանսի ընթացքում Հայաստանում պրակտիկ գյուղատնտեսությամբ զբաղվող լավագույն գործարարներն ու մասնագետները կկիսվեն գյուղատնտեսական բիզնես կառուցելու իրենց փորձով:   […]

Ավելին

Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

2019-03-28

Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ձեր ագրոբիզնեսը։   Ծրագրի շրջանակներում կարող եք ձեռք բերել անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերութան և ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաև կաթի մթերման կայաններ։   Ծրագրի պայմաններն են` •    4 % տարեկան տոկոսադրույք, •    […]

Ավելին

Ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀԱԱՀ-ում նորագույն ուսումնափորձարարական ջերմատուն կստեղծվի

2019-03-27

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ռեկտոր Վարդան Ուռուտյանի և պաշտոնատար այլ անձանց ներկայությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել «Բարձրակարգ ագրոնոմների վերապատրաստման նպատակով ուսումնափորձարարական ջերմատան վերակառուցման ծրագրի» 67,212 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը։ Պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային […]

Ավելին

Գեղամ Գևորգյանը մասնակցել է համապետական շաբաթօրյակին և ծառատունկին

2019-03-25

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր նախարարության աշխատակազմի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին և ծառատունկին:   Բարեկարգման աշխատանքներին մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և ենթակա կառույցների ներկայացուցիչները:   Նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այս տարի սանիտարական մաքրման, աղբահավաքման և կանաչապատման աշխատանքներ են իրականացրել Կոմիտասի անվան պանթեոնում։     […]

Ավելին

Ֆինանսական կառույցների մասնակցությամբ քննարկվել է պետական օժանդակության ծրագրերի ընթացքը. կմեկնարկեն նոր պրոդուկտներ անասնաբուծության ոլորտում

2019-03-22

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը խորհրդակցությունն էր հրավիրել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին միացած ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը։   Ողջունելով ներկաներին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանդիպումը նպատակ ունի դիտարկել գործող ծրագրերի ընթացքը, անդրադարձ կատարել ֆինանսական կառույցների և […]

Ավելին

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կաթի վերամշակման ոլորտի զարգացման հարցերը

2019-03-18

Կաթ վերամշակողներն այսուհետ կարող են օգտվել մթերման վարկերից, լիզինգով սարքավորումներ ձեռք բերել, մշակվել է կաթի գնման պայմանագրի օրինակելի ձև   ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդակցություն  էր հրավիրել կաթ վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ոլորտի զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։   Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հարցերը

2019-03-15

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է ձկնաբուծության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:   Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրի պաշարները վերականգնելու համար ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը, ձկնաբուծարանների արդիականացման միջոցով ձկնամթերքի արտադրության և […]

Ավելին