Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2018-01-16

  ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տարեկան առավելագույնը մինչև 12 % տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սքարամելլային, Հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և Ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային, ինչպես նաև Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի (IFPRI) գլխավոր տնօրեն Շենգգեն Ֆանին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ՊՀԾ հետ իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2018-01-15

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային  խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ:   Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը շուկայում դիտվող դիզելային վառելիքի, թունաքիմիկատների և այլ ապրանքատեսակների գների բարձրացման և դրանց հնարավոր մեղմման ուղղված միջոցառումների  վերաբերյալ հանրապետության Նախագահի հանձնարարականի կատարմանն […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են գյուղոլորտին առնչվող ներդրումային նոր ծրագրերը

2018-01-11

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն մի շարք ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման […]

Ավելին

Հայտարարություն կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցության հայտեր ներկայացնելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստում N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:    Ծրագրին մասնակցել ցանկացող, կաթիլային համակարգեր ներդնող այն մասնագիտացված կազմակերպությունները, որոնք բավարարում են Ծրագրի 22-րդ կետի 2) ենթակետի դ պարբերությամբ սահմանված պայմաններին և չափանիշներին, կարող են Ծրագրում ներկայացված (էջ 11) […]

Ավելին

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել գերհզոր տրակտոր

2017-12-28

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսա­կան տեխնիկայի ֆինանսական վարձա­կա­լության` լի­զինգի պետա­կան աջակցության» ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունն ունիվերսալ տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է:   Այս տեխնիկայի միջոցով հնարավոր է հողը փխրեցնել և աղալ քարերը:  Այն կարող է փոխարինել միաժամանակ 3-4 տրակտորի, կատարում է նաև պարարտացում, սնուցում, այգիների հիմնում և այլն:   «Սա պարզապես […]

Ավելին

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն ամփոփել է 2017 թվականի գործունեությունը և ներկայացրել առաջիկա ծրագրերը

2017-12-27

  Ավելի քան 204 դասընթաց, որին մասնակցել է 5105 ֆերմեր, 20% կաթնատվության աճ, տեղական օրգանական/կենսաբանական պարարտանյութի արտադրության հիմնում, ժամանակակից գյուղտեխնիկա` գյուղական համայնքներին, 2.5 մլրդ դրամի ներդրում 2018 թվականին    Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է 2017 թվականին Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, ինչպես նաև ներկայացրել առաջիկա անելիքներն […]

Ավելին

Հնդկական շուկան բաց է հայկական գինիների համար. Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն

2017-12-26

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Հնդկաստանում Հայաստանի դեսպանության հետ համատեղ մի շարք հեղինակավոր հնդիկ սոմելյեների, գինու գնորդների և խմբագիրների համար կազմակերպել է հայկական գինիների ներկայացման եռօրյա միջոցառումներ: Միջոցառումների շարքը մեկնարկել է միջազգային ճանաչում վայելող «Սոմելյե Ինդիա» ամսագրի խմբագրությունում:   Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզաննա Մկրտչյանը ներկայացրել է հայկական գինու պատմությունը, ավանդույթները, գինեգործության ժամանակակից տեխնոլոգիաները, […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

Ս.թ. դեկտեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը:   Մասնավորապես, անդրադարձ կկատարվի գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի զարգացմանը, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ընթացքին, ինչպես նաև օրգանական պարարտանյութի խթանմանն առնչվող հարցերին:     […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնարտադրությանն առնչվող հարցեր

2017-12-25

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն` հանրապետությունում սերմնարտադրության և սերմնաբուծության ընթացիկ հարցերի և առաջիկա անելիքների քննարկման նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի  մարզային կենտրոնների ղեկավարներ,  խոշոր սերմնարտադրողներ, այլ պատասխանատուներ:   Խորհրդակցության […]

Ավելին

Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները

2017-12-25

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են գյուղմթերքի արտահանումների և մթերումների, ինչպես նաև 2017 թվականին մեկնարկած ծրագրերի ընթացիկ արդյունքները:   Անդրադառնալով Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, որին մասնակցում է 15 ֆինանսական կառույց` փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2017-12-22

Ս.թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն 2017 թվականի ընթացքում իրականացված պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները:   Անդրադարձ կկատարվի նաև գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրովերամշակման ոլորտում մթերման վարկերի, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրերի  ընթացքին, […]

Ավելին

Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 23-ից կգործեն ամենօրյա ռեժիմով

2017-12-21

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործեն ամենօրյա ռեժիմով:   Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:   Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

2017-12-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությանը և բիոտեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող հարցերին` շեշտադրելով սննդամթերքի անվտանգության և բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը:    «ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով […]

Ավելին

Գյուղատնտեսության փոխնախարարն ամփոփել է գյուղոլորտում իրականացված միջազգային ծրագրերի արդյունքները, ապահովագրության և օրգանական գյուղատնտեսության ուղղությամբ տարվող աշխատանքները

2017-12-19

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է 2017 թվականին գյուղոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և ներակայացրել  առաջիկա ծրագրերն ու անելիքները:   Փոխնախարարի խոսքով` միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերի հիմնական թիրախում  եղել է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը:   «Մենք ավելացրել ենք ՓՄՁ-ներին  ուղղված  ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը, իսկ […]

Ավելին