Ի գիտություն լրատվամիջոցների

2017-12-22

22Ս.թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն 2017 թվականի ընթացքում իրականացված պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները:

 

Անդրադարձ կկատարվի նաև գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրովերամշակման ոլորտում մթերման վարկերի, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրերի  ընթացքին, կամփոփվեն մայրաքաղաքում գործող գյուղմթերքի տոնավաճառների աշխատանքների արդյունքները:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել