Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը
2018-02-09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ընթացքում: Հանդիպմանը ներկա էին IFAD-ի Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ և […]

Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար սուբսիդավորված վարկեր կտրամադրի նաև «Կոնվերս բանկը»
2018-02-08
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների […]

Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումայի հետ քննարկվել են հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները
2018-02-07
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:Հանդիպմանը ներկա էր նաև ՌԴ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գյուղատնտեսության հարցերով խորհրդական Մեուվես Բրաուվերը:Հանդիպման սկզբում նախարար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել գյուղատնտեսության բնագավառում, այդ թվում` նաև կարտոֆիլագործության ոլորտում, երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունները։ Այնուհետև […]

Գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրով 2017 թվականին 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա
Համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված հաշվետվության` Հայաստանի Հանրապետությունում գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2017 թ. ապրիլի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում թվով 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 68 միավոր տրակտոր, 2 միավոր […]

Տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
2018-02-06
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով նախորդ տարում իրականացված ծրագրերի արդյունքները: Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հիմնադրամը հաշվետու տարում մեկնարկել է Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնման […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը
Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները պետք է սկսել առավոտյան և ավարտել մինչև 15: 00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում […]

Հայկական գինիները ներկայացված են Մոսկվայում անցկացվող ՊրոդԷքսպո 25-րդ միջազգային ցուցահանդեսին
2018-02-05
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 13 գինեգործական ընկերություններ մասնակցում են փետրվարի 5-ից 9-ը Մոսկվայում անցկացվող սննդամթերքի, ըմպելիքների (ներառյալ ալկոհոլային խմիչքները) և դրանց հումքի ՊրոդԷքսպո 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին:Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային այս ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացնում արդեն երկրորդ անգամ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. Գինու նվիրական երկիր […]

Գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել կարտոֆիլագործների հետ
2018-02-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն հանդիպել է հանրապետության մի շարք կարտոֆիլագործների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:«Կարտոֆիլագործությունը մեզ համար կարևոր ճյուղ է, այն եկամտաբեր է, ունենք այս գործում հմտացած արտադրողներ, և մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հայկական կարտոֆիլի մրցունակությունը», – նշել է Իգնատի Առաքելյանը կարտոֆիլագործների հետ հանդիպման […]

Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը
2018-02-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել պտուղբանջարեղենային պահածոներ արտադրողների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:Հանդիպման ընթացքում քննարկվել են մթերումների կազմակերպմանը, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, մթերման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքմանն առնչվող հարցեր: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին սկսել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին
2018-02-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան հարաբերությունները կշարունակեն խորանալ և ընդլայնվել: «Հայաստանի և Լիբանանի միջև առկա է գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մեծ ներուժ, և […]

«ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱՆ» և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ» նույնպես միացել են Ինտենսիվ այգիների, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագրերին
2018-02-02
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը «ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի հետ ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների […]

Տեղեկատվություն. գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի արդյունքների վերաբերյալ
2018-02-02
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 03.08.2017թ. նիստի N 33 արձանագրային որոշմամբ: Ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9%-ային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է, և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակում […]

Քննարկվել են գյուղապահովագրության ներդրման փորձնական ծրագրի մեկնարկին առնչվող հարցեր
2018-02-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով:Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Կենտրոնական բանկի և KfW բանկի պատասխանատուներ և այլ պաշտոնատար անձինք:Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ հանդիպումը երկար սպասված էր` հաշվի առնելով ծրագրի կարևորությունը […]

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է մի շարք ձկնաբույծների
2018-02-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության մի շարք ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում բուծվող իշխանազգի և թառափազգի ձկնատեսակների գնագոյացմանը և շուկայական գների ձևավորմանը: Ձկնաբույծները նշել են, որ գործող գնի նվազեցումն անբարենպաստ պայմաններ կստեղծի ձկնաբուծական արտադրանքի […]

Զարգացող և շահավետ անասնաբուծություն. հանդիպել են ՀՀ գյուղատնտեսության նախարարն ու ոլորտի ներկայացուցիչները
2018-01-31
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունվարի 30-ին հանդիպել է խոզաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և ֆերմերների հետ անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկայում գրանցված մսի թանկացմանը, ինչպես նաև անասնաբուծության զարգացմանը միտված […]