Պաշտոնական լրահոս
Շուրջ 3 տոկոսով ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների տարեկան միջին կաթնատվությունը. ֆերմերներն արդյունքներից գոհ են
2018-02-27
Անասնակերի գնի բարձրացման պատճառով նախորդ տարի ֆերմերները որոշել են խոտանել քիչ կաթնատու կենդանիներին, որպեսզի կարողանան կերը ճիշտ բաշխել: Ստացված արդյունքից դժգոհ չեն մնացել: Խոտանված կենդանիների հաշվին խնայված կերի պաշարներն ուղղվել են ընտրության արդյունքում պահպանված կովերի լիարժեք կերակրմանը, որի շնորհիվ տարեկան միջին կաթնատվությունը նախնական հաշվարկներով աճել է ավելի քան 3 տոկոսով: «Կովի կաթը ատամի տակ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Ֆրանսիա
2018-02-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Ֆրանսիա` Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին և գյուղատնտեսության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովը, որին մասնակցելու են մոտ 20 երկրների գյուղատնտեսության նախարարներ, կկայանա փետրվարի 23-ին «Արժեքների ստեղծում և բաշխում գյուղատնտեսական սննդի շղթայում» խորագրի ներքո: Կքննարկվեն ֆերմերների շահույթի ավելացմանը և եկամուտների բաշխմանը, սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր: Նույն օրը կկայանա […]
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր
2018-02-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ` ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով: «Ոռոգման համակարգի խնդիրները քննարկելու համար առաջարկում եմ պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ, որպեսզի տեսնենք, թե ելնելով եղանակային պայմաններից` ոռոգման կազմակերպման առումով ինչ […]
Տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը
2018-02-20
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ: Նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի […]
Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ագրոտնտեսագետ Ջոն Օ՛Քոնելի գլխավորած պատվիրակությանը` «Անասնակերի մատակարարման և կաթի վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի մեկնարկին և իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է նման ծրագրի իրականացումը Հայաստանում: «Սա […]
Տեղի է ունեցել Գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
2018-02-19
Երևանում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:Ողջունելով աշխատանքային խմբի անդամներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության ակտիվացումը` ընդգծելով, որ նպատակադրված են կառուցողական աշխատանքի, ինչը կբերի փոխշահավետ համագործակցության:Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է համագործակցության խորացումը սերմնաբուծության, անասնաբուծության ոլորտներում: «Շատ կարևոր է բիզնես […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել
Ավստրիա կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ավստրիացի գործընկերների հետ:Մասնավորապես, փետրվարի 12-ին հայկական պատվիրակությանը հյուրընկալել է Ավստրիայի կայուն զարգացման նախարարության գլխավոր քարտուղար Յոզեֆ Պլանկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2015 թվականին Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրին վերաբերող հարցեր: Յոզեֆ Պլանկը վերահաստատել է […]
Գարնան գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են. շարունակվում են պետական աջակցության ծրագրերը
2018-02-16
Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ ավելի վաղ են սկսվել: Մասնավորապես շարունակվում է պտղատու ծառերի էտը: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` եղանակը գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն չի թողել, և ձմեռացման հետ կապված որևէ խնդիր չի առաջացել: ՀՀ […]
Քննարկվել են իսրայելական Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի հետ համագործակցության հարցերը
2018-02-16
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր հյուրընկալել է Իսրայելի Պետության Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի նախագահ Ժոզեֆ Շեվելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը: Ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է ուսումնասիրել Իսրայելի առաջավոր փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առումով […]
Հանրապետությունից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
2018-02-16
Ս․թ․ փետրվարի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (շուրջ 9000 տոննա), նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ և Ռումինիա: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին
Տրամադրվել են 4241.6 մլն դրամ գումարի չափով սուբսիդավորվող գյուղվարկեր
2018-02-16
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» նոր ծրագրի շրջանակում 2017 թվականի չորրորդ եռամսյակում տրամադրվել է 913 միավոր վարկ 4241.6 մլն դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.65 մլն դրամ: Գյու¬ղա¬տնտեսական վարկեր ստանալու նպատակով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողից հնարա¬վոր շահառուների համար կազմակերպվել է վարկերի հավաստագրման 224 դասընթաց (5562 մասնակից), տրամադրվել է 5326 հավաստագիր:2018 թվականին […]
Հայկական գինեգործական արտադրանքը նվաճում է միջազգային հարթակներ
2018-02-15
Թեպետ 2018 թվականը նոր է մեկնարկել, սակայն գինեգործության ոլորտում նոր հաջողություններ արդեն գրանցվել են: Մասնավորապես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 14 գինեգործական ընկերություններ փետրվարի 5-ից 9-ը մասնակցել են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին: Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացրել երկրորդ անգամ: «Հանդիպեցինք Գերմանիայի, Կանադայի, Հունգարիայի […]
Հայաստանը ներկայացված է օրգանական սննդի առաջատար «BIOFACH» ցուցահանդեսում
2018-02-14
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ հայկական 10 արտադրող ընկերություններ փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ցուցադրում են իրենց օրգանական ապրանքատեսակները ամենամյա «BIOFACH» օրգանական սննդի միջազգային առաջատար ցուցահանդեսում: Եվս 10-ը մեկնում է որպես այցելու։ Աջակից կառույցների ցանկում են նաև […]
Մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթը
2018-02-13
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը»: Վերջինիս ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: «Ծրագիրն իրականացվում է 2015 թվականից: Հիմնական նպատակը հանրապետության ագրովերամշակման ոլորտին աջակցություն ցուցաբերելն է: Ընդգրկված են պտուղ-բանջարեղենի, մսի, ձկան, կաթի վերամշակման ոլորտները, մեղրի արտադրությունը, բարձրարժեք հատապտուղների արտադրությունը», – […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Ավստրիա
2018-02-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Վիեննա: Փետրվարի 12-ին նախարարը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության նախարարության պետական քարտուղար Յոզեֆ Պլանկի հետ: Կքննարկվեն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված հարցեր: Նախատեսված են նաև հանդիպումներ Ավստրիայի գյուղատնտեսության պալատի նախագահ Հերման Շուլտեսի, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերի […]