Պաշտոնական լրահոս

Արագածոտնում բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը

2018-03-26

Արագածոտնի մարզի Արագած համայնքում մարտի 23-ին բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը, որը հիմնվել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից տրամադրված շուրջ 7,000 եվրո դրամաշնորհի շրջանակներում:   Արտադրամասի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2018-03-23

 Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տեղեկատվության`  ս.թ. մարտի 24-ին` կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում՝ 20-25 մ/վրկ-ի:   Քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության […]

Ավելին

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները ավելացել են ավելի քան երկու անգամ

Օպերատիվ տվյալներով` 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ  արտահանվել է 24 965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 13 970 տոննայով:   Պտուղ-բանջարեղենը արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23370 տոննա,  ինչպես նաև Վրաստան, Բելառուս,  ԱՄԷ, Իրաք և Ռումինիա:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Արարատի մարզում էր. Վեդու ջրամբարը շահագործման կհանձնվի նախատեսվածից ավելի շուտ

2018-03-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք:   Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը հետևել է Վեդու ջրամբարի ընթացիկ շինարարական աշխատանքներին: Նախարարը […]

Ավելին

Սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման ծրագրին միացել է նաև Կոնվերս բանկը. ծրագրի շրջանակում տրամադրվել են 6,9 մլրդ դրամ վարկային միջոցներ

2018-03-15

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի վարկային բաժնի ղեկավար Անդրանիկ Մկրտչյանը և Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ:   «Կոնվերս բանկը վեցերորդ ֆինանսական կառույցն […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2018-03-13

2018 թվականի հունվարի 1-ից գործում է ՀՀ հարկային օրենսգիրքը, որի 147-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ՝ օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն:   Այսինքն` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանցից գյուղատնտեսական […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալն Արմավիրի մարզում էր. հողօգտագործողներին հորդորել է ժամանակին ավարտել այգեգործական աշխատանքները

2018-03-12

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներ` այգիներում ընթացող այգեբացի և էտի աշխատանքներին հետևելու, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության նոր ծրագրերի մասին իրազեկելու նպատակով:   Փոխնախարարի դիտարկմամբ` գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, արդեն իրականացվել են նաև ծառերի առաջին բուժման աշխատանքները: Նշելով, որ այս տարի […]

Ավելին

Տեղի է ունեցել «Գյուղմթերքի կին հերոս-2018» մրցանակաբաշխությունը

Այսօր Երևանում տեղի է ունեցել «Գյուղմթերքի կին հերոս-2018» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել  էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Գյուղատնտեսական դաշինքի  և  Ավստրիական զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը  մասնակցում էին պետական մարմինների, ﬕջազգային և տեղական կազմակերպությունների, գյուղացիական տնտեսությունների և կոոպերատիﬖերի ներկայացուցիչներ: Միջոցառումն այս տարի կրում էր «Կանանց դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» խորագիրը:  Մրցանակաբաշխության նպատակն […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2018-03-07

Մարտի 8-ին`ժամը 13:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղը  ՕքսԵՋեն հիմնադրամի և Գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ իրականացնում են արդեն ավանդական դարձած «ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԿԻՆ ՀԵՐՈՍ» մրցանակաբաշխությունը:   Մրցանակի են արժանանալու 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ արձանագրած կանայք՝ Հայաստանի բոլոր մարզերից:   Միջոցառումը այս տարի կրում է «Կանանց դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» խորագիրը:  Միջոցառման նպատակն է խրախուսել […]

Ավելին

Քննարկվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանին` գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով:   Մասնավորապես, անդրադարձ է կատարվել 2017 թվականի դեկտեմբեր ամսին հանրապետությունում մեկնարկած «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» եռամյա ծրագրին, որն իրականացվում […]

Ավելին

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը ու Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը կհամագործակցեն

2018-03-02

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և այլ պատասխանատուներ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հանդիպում են ունեցել Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների հետ:   Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են Արագածոտնի մարզում իրականացվող ծրագրերը, քննարկել համագործակցության հնարավոր ուղիները: Հիմնադրամի խորհրդատվական ծառայությունների տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանն առաջարկել է  ընդլայնել փոխգործակցությունը հիմնադրամի կողմից տրամադրվող խորհրդատվական ծառայությունների […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկին

2018-03-02

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկին` երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնման առավել հեռանկարային ուղղությունները քննարկելու նպատակով:  Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:   «Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ, որոնք առավել ամրապնդվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նկատի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Արմավիր. մարզում թափ է առնում ոչ ավանդական գյուղատնտեսությունը

2018-03-02

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք:   Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը Արմավիրի մարզպետարանում անցկացրել է […]

Ավելին

Հայաստան.գինու նվիրական երկիր

2018-02-28

Յուրաքանչյուր տարի մեծ թվով  զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան՝ տեղում վայելելու արևոտ Հայաստանի մրգերի զգլխիչ համն ու բույրը, համտեսելու հազարամյա պատմություն ունեցող անուշահամ գինին ու շրջելու Արենիի քարանձավում՝ պատմական շունչը զգալու համար:   Մարդկության ստեղծման ժամանակից  ի վեր հայերը գինի  են պատրաստել : Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ  այսօր  կարողանում ենք աշխարհին մատուցել հնի ու նորի միաձուլումից ստեղծված […]

Ավելին

Ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերին միացել է ևս երեք ֆինանսական կառույց

2018-02-27

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը,  «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը,  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանը, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն այսօր ստորագրել են  Հայաստանում […]

Ավելին