Պաշտոնական լրահոս
Քննարկվել են Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցության հարցերը
2018-05-23
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ գործունեությունը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՊԳԿ-ի փորձագետներ, նախարարության այլ պատասխանատուներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է ՊԳԿ-ի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ վստահություն հայտնելով, […]
Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը
2018-05-22
Նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, […]
Մետրոյով աշխատանքի գնացող նոր նախարարն ի՞նչ է առաջարկում գյուղացուն
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմել է, թե ինչ խնդիրներ է առանձնացրել իրեն վստահված ոլորտում ու ինչ առաջարկներ է մշակել Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը շաբաթ օրն աշխատանքի է գնացել մետրոյով։ Այս մասին նա այսօր պատմեց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։ «Մի երիտասարդ նույնիսկ մոտեցավ, խնդրեց լուսանկարվել»,- պատմեց նախարարը։ […]
Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան.գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը
2018-05-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում մասնակցել է «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաև ՀՀ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի […]
Քննարկվել է Շիրակի մարզում հետազոտական փորձացուցադրական կենտրոն հիմնելու հարցը
2018-05-18
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Շիրակի մարզային կառույցում նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակության հետ՝մարզում հետազոտական փորձացուցադրական տնտեսություն հիմնելու հնարավորությունը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ Նարինե Հայրապետյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրեն Դավիթ Բաբայանը, Շիրակի մարզային կառույցի ղեկավար Ջիվան Ասլանյանը, ոլորտի […]
Կաթի մթերման գները մինչև մայիսի 25-ն անփոփոխ կմնան.նախարար
2018-05-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրատվամիջոցների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է կաթի մթերման գնին։Նախարար Խաչատրյանը պարզաբանել է, որ ձմռան ամիսներին մթերման գները բավականին բարձր են եղել` 200-220 դրամի սահմաններում։ Նա հավելել է, որ այս տարին բարենպաստ է, կենդանիներն արդեն արոտում են գտնվում, շուկայում կաթի առաջարկը բավականին բարձր է։ […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին
2018-05-16
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանին և շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Իգնատի Առաքելյանին՝ ներդրված ջանքերի համար: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսությունը ռազմավարական ուղղություն է և ոլորտում մեծ ներուժ կա, որը զսպանակված վիճակում է գտնվում, բայց որոշակի քաղաքական բարենպաստ պայմանների առկայությունը հնարավորություն կտա, […]
Իգնատի Առաքելյանը հրաժեշտ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին
2018-05-14
Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխատակազմին շուրջ 1.5 տարվա արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություններ։ Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ նախարարության աշխատակազմն իր ողջ եռանդն ու ջանքերը ներդրել է գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման համար՝ հույս հայտնելով, որ դրանք կլինեն շարունակական։ Նախարարության […]
Կաթի մթերման գնի նվազեցում չի կատարվի. Կաթնամթերք արտադրողների միության հայտարարությունը
Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի մթերման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչն առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ առաջին փոխվարչապետը։ Ելնելով ներկա քաղաքական […]
Իգնատի Առաքելյանը հանդիպել է կաթի մթերման գնից բողոքող ֆերմերների հետ
2018-05-12
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների և Արագածոտնի մարզի մի խումբ ֆերմերների հետ՝ կաթի մթերման գնի հետ կապված դժգոհությունները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր […]
Գյուղապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, կմեկնարկի նոր ծրագիր՝ օրգանական և կանաչ գյուղատնտեսության զարգացման համար
2018-04-30
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում շարունակվում են գյուղատնտեսական պահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները։ Նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը վստահ է, որ ապահովագրական համակարգը խթան կհանդիսանա, որպեսզի փոքր և միջին տնտեսություններն ավելացնեն իրենց ներդրումները և ավելի պաշտպանված զգան: Նրա տեղեկացմամբ՝ գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են երեք հիմնական ուղղություններով՝ փորձնական ծրագրի իրականացման մարզը և ապահովագրվող մշակաբույսերը […]
Կոտայքում շահագործման է հանձնվել ժամանակակից նոր ջերմոցային համալիր. Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մարզում էր
2018-04-28
«Գրին Ֆարմեր» ընկերությունը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում վերջին մեկ տարում կառուցել և շահագործման է հանձնել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ արտադրված լոլիկը շուտով կարտահանվի։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է մարզ, ծանոթացել կատարված աշխատանքներին։ Ընկերության տնօրեն Ռոբերտ Կոծինյանը նշել է, որ ջերմոցային տնտեսության շինարարությունը սկսվել է 2017 թվականի ապրիլին, ներկա պահին շահագործվում […]
Գարնանացանի աշխատանքները շարունակվում են, ընթացքի մեջ են պետական աջակցության ծրագրերը
2018-04-27
Հանրապետությունում շարունակվում են գարնանացանի աշխատանքները։ Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը նշում է, որ գարնանացանի առումով տարին բավականին նպաստավոր էր. ունեցանք մեղմ ձմեռ և երկարատև գարուն և այս պահի դրությամբ գյուղացին ավելի շատ հող է մշակում, քան նախորդ տարի։ Հանրապետության որոշ տարածքներում դեռևս ցանք է կատարվում, այլ տեղերում՝ արդեն բույսերի վեգետացիոն աճն է սկսվել։ Աշոտ […]
913 շահառուի տրամադրվել է 4.2 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, նախատեսվում է լիզինգի նոր ծրագիր մեկնարկել. Նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել ֆինանսական կառույցների հետ
2018-04-17
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի ընթացիկ արդյունքները քննարկելու նպատակով։ Խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, ծրագրի […]
Իգնատի Առաքելյանն այցելել է Սյունիք. մարզում զարգանում է շինշիլաբուծությունը, ընդլայնվում են ինտենսիվ այգիների տարածքները
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի նպատակն էր մարզի ոլորտի պատասխանատուների և ֆերմերների հետ քննարկել գյուղատնտեսության բնագավառում ընթացիկ խնդիրները և ներկայացնել նախարարության նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մասնակցել է Սյունիքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Վահե Հակոբյանը, նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության […]