Պաշտոնական լրահոս
Կայացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովը
2018-06-29
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովը, որի օրակարգի հիմնական հարցը արհմիության նոր նախագահի ընտրությունն էր: Նախքան ընտրությունների անցկացումը նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման և պայմանագրային բաժնի պետ Լիանա Գրիգորյանը ներկայացրել է 2017 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի հունիսի 22-ը ընկած ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվությունը: Այնուհետև սկսվել […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է չորացված մթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին
2018-06-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 26-ին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել են չորացված մթերք արտադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Ընդգծելով վերամշակող ճյուղի կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցում` Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է այս ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցներին ներկայացվել է լիզինգային նոր ծրագիրը, որի շրջանակում մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը […]
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում
2018-06-27
Հունիսի 27-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարությունում ընդունեց բազմաբնույթ խնդիրներով դիմած 10 քաղաքացու։ Գյուղատնտեսության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը մասնավորապես վերաբերում էին ներմուծված տոհմային երինջների դիմաց վճարումների ժամանակացույցում փոփոխությունների կատարմանը, գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների վերանայմանը, բույսերի պաշտպանության միջոցների ներկրման գործընթացի բարելավմանը եւ մի շարք այլ ոլորտներին։ Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև […]
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում օպերատիվ տվյալներով 2017 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը տրամադրվել է 3000 միավոր վարկ 13.5 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ: Միայն 2018 թվականի հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ տվյալներով տրամադրվել է 2087 միավոր սուբսիդավորվող […]
Արմավիրի մարզում զարգանում է պիստակի և ոչ ավանդական այլ մշակաբույսերի արտադրությունը. Գյուղատնտեսության նախարարը հետևել է արտադրության ընթացքին
2018-06-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 22-ին Արմավիրի մարզում էր` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու, ֆերմերներին պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկելու, ինչպես նաև մարզի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Այցի սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է վերջին օրերին տեղացած կարկուտի վնասներից […]
Կոնյակի սպիրտ ներմուծողներն ու արտադրողները հավասար մրցակցային դաշտում են հայտնվել, ինչ կարգավորումներ է առաջարկում նախարարությունը
2018-06-22
Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 6 […]
Շարունակվում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 01.04.2017-31.05.2018թ. ժամանակահատվածում գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 115 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 245 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 103 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն և 140 միավոր այլ գյուղտեխնիկա: Միայն 2018 թվականի 5 ամիսներին գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 47 լիզինգառուի (շահառուի), […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային
2018-06-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով Ճապոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարար Արթուր Խաչատրյանը հույս է հայտնել, որ հայ-ճապոնական համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի: Նշելով, որ Հայաստանի համար հետաքրքրական և օգտակար կարող է լինել ճապոնական […]
Վերամշակող ընկերությունները սկսել են ծիրանի մթերման աշխատանքները
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերություններում սկսվել է ծիրանի մթերումների գործընթացը: Ներկայումս մթերումներ են իրականացնում` 1.«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23, 145 շենք հասցեում,2.«Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 30 հասցեում,3.«Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզ, Արարատ համայնք, Սահյան 8 հասցեում: Հունիսի 22-ից ծիրանի մթերումներ կիրականացնի […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ
2018-06-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր կազմակերպել էր հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, աշնանացանի նախապատրաստման գործընթացին, մարզերում գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավմանը, ցանքատարածությունների ավելացմանը, մթերումների արդյունավետ կազմակերպմանն ու մթերման գների կարգավորմանը, տեղական […]
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը շարունակվում է
2017թ. իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես […]
Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների եւ երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին։Նախարարը հայտնեց, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, եւ հրավիրեց երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։ Նախարար Արթուր Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ մշակման փուլում է ՀՀ-ում […]
Քննարկվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համատեղ ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում
2018-06-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպային և Հայաստանի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոյին` ընթացիկ ծրագրերն ու հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը: Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը […]
Վարչապետի մոտ քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման և ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր
2018-06-19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադառնալով կաթի մթերման շուրջ առաջացած խնդիրներին՝ ներկայացրել է այն հնարավոր պատճառները, որոնք ազդեցություն ունեն կաթի գնագոյացման վրա: Այդ համատեքստում, տեղի է ունեցել […]
Ի գիտություն պտուղ-բանջարեղեն արտահանողների
2018-06-18
ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ – ծագման երկիրը, – ապրանքի անվանումը, – արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության), – արտահանողի անվանումը և հասցեն, – ստացողի անվանումը և հասցեն, - պահման […]