Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը շարունակվում է

2018-06-20

logo-MA2017թ. իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում  տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը:

 

Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել 12 բանկ («ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ», «Ամերիա», «Արարատ», «Արդշին», «Արմսվիս», «Ինեկո», «Կոնվերս»,  «Հայբիզնես»,  «Հայէկոնոմ», «Էվոկա», «Բիբլոս Բանկ Արմենիա», «ՎՏԲ–Հայաստան բանկ»)  և 3 վարկային կազմակերպություն («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» (նախկին՝ ՓՄՁ ներդրումներ), «Ֆարմ Կրեդիտ Արմենիա», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»):

 

Պիլոտային ծրագրից օգտվելու նպատակով 2017թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել 25 նախնական հայտ՝  շուրջ 2 մլրդ դրամ գումարի չափով, որոնցից  բանկերի կողմից հաստատվել են 20 ընկերության վարկի տրա-մադրման դիմումները՝ 1341.0 մլն դրամի չափով:

 

2018թ. ծրագիրը շարունակվում է առավել ընդլայնված ծավալով։ Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ մինչև 1.0 մլրդ դրամ։

 

2018թ. հունիսի 19-ի դրությամբ ծրագրից օգտվելու նպատակով 13 ընկերություն նախնական հայտ են ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ընդհանուր 3060,2 մլն դրամի չափով, որոնց վերաբերյալ տրվել են դրական եզրակացություններ։

 

2018թ. մայիսի 31-ի դրությամբ առևտրային բանկերի կողմից հաստատվել են երկու հայտ՝ 489.0 մլն դրամի չափով, իսկ մյուսները գտնվում են ուսումնասիրությունների փուլում։

 

         

Ծրագրի իրականացման մասին տեսանյութը` ստորև


 

         

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել