Պաշտոնական լրահոս

Արթուր Խաչատրյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին
2018-09-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին։ Երկու երկրների նախարարները տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև գյուղոլորտում համագործակցության զարգացման առաջնային ուղղությունների և հեռանկարների շուրջ։ Զրուցակիները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև ձևավորված […]

Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել են ևս երեք ֆինանսական կազմակերպություններ
2018-09-10
«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին միացել են նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ», «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն: Հիշեցնենք, որ սկզբնապես ծրագրի շրջանակում համագործակցության հուշագրեր էին ստորագրվել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ-ի, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ-ի (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ) և «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միացել է համապետական շաբաթօրյակին
2018-09-08
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Գյուղնախարության աշխատակիցներն այս տարի սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղակայված Նոր Արաբկիր զբոսայգում։ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշում է, որ դեռևս դպրոցական տարիներից ակտիվորեն մասնակցել է շաբաթօրյակներին: Նախարարի խոսքով՝ նման նախաձեռնությունները հասարակության, […]

Շիրակում կմեկնարկի կաթնարտադրության ոլորտի բարելավմանն ուղղված «Հանրօգուտ ներդրումներ» փորձնական ծրագիրը, որը կլինի առաջինը տարածաշրջանում
2018-09-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» («Social Impact Bond») փորձնական ծրագիրը` ուղղված Շիրակի մարզում կաթնարտադրության զարգացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում շահագրգիռ ֆերմերային տնտեսություններում ակնկալվում […]

Պատվոգրեր` քառորդդարյա աշխատանքի և հոբելյանական տարեդարձի առթիվ
2018-09-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հրամանով այսօր ՀԱԱՀ գիտության գծով պրոռեկտոր, ՀՀ ԳՆ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության նախկին պետ Հրաչյա Ծպնեցյանը գյուղատնտեսության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի և ՀԱԱՀ ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ Ռուզաննա Մանուկյանը երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար հոբելյանական տարեդարձի առթիվ պարգևատրվել են նախարարի պատվոգրերով։ Հրաչյա Ծպնեցյանը, շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, […]

Քաղաքացիների ընդունելություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ
2018-08-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։ Սահմանված կարգով հերթագրված թվով 9 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմումներն ու առաջարկները գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես տավարաբուծության զարգացման, անասնաբույժների գործունեության, բույերի պաշտպանության միջոցառումների, գյուղտեխնիկայի պարկի ստեղծման և այլ խնդիրների վերաբերյալ։ Մանրամասնորեն ծանոթանալով քաղաքացիների խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների […]

Գյուղնախարարությունը մանրածախ ցանցում ուղղակիորեն գների վրա ազդելու մեխանիզմներ չունի. պետք է գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնենք. Ա. Խաչատրյան
Գյուղնախարարությունը մտադիր է Հայաստանում տոհմային կազմի փոփոխության վերաբերյալ ծրագիր իրականացնել. դա ներառված է բյուջետային հայտում. Ա. Խաչատրյան Եթե ուզում ենք գյուղմթերքի գներն իջեցնել, պետք է նախարարության աջակցությամբ գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնենք. արդյունավետությունը որ բարձրանա, բերքը կշատանա, և ինքնարժեքն էլ կիջնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ գյուղատնտեսության […]

Կառավարությունում քննարկվել են գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին հողերի մշակության համար հասցեական աջակցության տրամադրման վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր` այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: […]

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին. կմեկնարկի նոր ծրագիր կաթի արտադրության ոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ գյուղատնտեսության նախարարը գոհունակություն է հայտնել նախարարության և ՄԱԶԾ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ իր երախտագիտությունը փոխանցելով գյուղատնտեսության զարգացման գործում ցուցաբերվող օժանդակության համար, միաժամանակ հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կշարունակի […]

Ի գիտություն լրատվամիջոցների
2018-08-28
Օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ին, գյուղատնտեսության նախարարությունում տեղի կունենա նախարար Արթուր Խաչատրյանի մամուլի ասուլիսը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ:

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության հարցերը
2018-08-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է 5-օրյա այցով Հայաստան ժամանած լիբանանյան պատվիրակությանը՝ Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին պետական պաշտոնյաներ Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի, էկոնոմիկայի և առևտրի, արդյունաբերության նախարարություններից, քաղաքապետեր, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և Գյուղատնտեսության […]

«Արփայի հովիտը»՝ տարածքային բրենդ. Վայոց ձորում առաջին քայլեր են կատարվում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 24-ին հերթական մարզային այցելություն է կատարել՝ այս անգամ ուղևորվելով դեպի Վայոց ձոր։ Մարզպետ Արագած Սաղաթելյանի և գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Արենիի խաղողի այգիներ, որտեղ արդեն հասունացել է վայոցձորյան հայտնի «Արենի» սորտի խաղողը։ Այգետերը՝ Ռաֆիկ Սիմոնյանը, Արենիում խաղողագործությամբ զբաղվում է սկսած 2001 թվականից, […]

Գյուղատնտեսությունը 100 հազարավոր մարդկանց կյանքի միակ աղբյուրն է. գյուղնախարարի 100 օրը
2018-08-24
Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ ամփոփեց նոր կառավարության 100 օրվա աշխատանքը: Դրան հաջորդող մի քանի օրերին արդեն մի շարք նախարարներ իրենց 100-օրյա աշխատանքն ամփոփել են մամուլի ասուլիսների միջոցով: ՀԺ-ն ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից մեկնաբանություն ստացավ նախարարության կատարած 100-օրյա աշխատանքի մասին: – Պարոն Խաչատրյան, լրանում է ձեր պաշտոնավարման […]

Օգոստոսի 21-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թվականի տարեկան ցուցանիշը
2018-08-21
2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 121 295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 49 հազար տոննայով կամ 67.7%-ով և 444 տոննայով գերազանցում են 2017 թվականի արտահանման տարեկան ծավալները։ Հարկ է նշել, որ ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. […]

Հայկական դրամի նկատմամբ ռուբլու արժեզրկման առումով երկու ռիսկ կա. գյուղատնտեսության նախարար
Եթե արտահանումների զգալի մասը ուղղվում է որևէ երկիր, ապա արտահանումը ռիսկային է դառնում հենց նաև փոխարժեքների տատանումների իմաստով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով հայկական դրամի նկատամամբ ռուբլու արժեզրկման հետևանքով Հայաստանի արտահանողների համար առաջացած խնդիրներին: Նախարարը հայկական դրամի նկատմամբ ռուբլու արժեզրկման առումով երկու ռիսկ նկատեց: «Առաջինը. մեր արտահանումները դառնում […]