Օգոստոսի 21-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թվականի տարեկան ցուցանիշը

2018-08-21

artahanum2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 121 295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 49 հազար տոննայով կամ 67.7%-ով և 444 տոննայով գերազանցում են 2017 թվականի արտահանման տարեկան ծավալները։
 
Հարկ է նշել, որ ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. այսօրվա դրությամբ արտահանվել է 51 594 տոննա ծիրան, ինչը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 23 120 տոննայով կամ շուրջ 81.2%-ով։
 
Արտահանման ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը կազմել է շուրջ 114603 տոննա կամ 94.5 %, մնացածն արտահանվել է Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Հոնկոնգ, Իրաք, ԱՄԷ, ԻԻՀ, Բելգիա, Ռումինիա, Մակեդոնիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել