Պաշտոնական լրահոս
Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների գյուղարտադրանքի պահանջարկի և առաջարկի կանխատեսումների վերաբերյալ հաշվարկի մեխանիզմներն ու մոտեցումները
2019-07-16
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության բաժնի պետ Կանատ Սարսենբեկովի հետ: ԵՏՀ ներկայացուցիչը Հայաստան է ժամանել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղմթերքի և պարենային մթերքների առաջարկի և պահանջարկի համատեղ կանխատեսումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են […]
Ինչպե՞ս պայքարել լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ. Ոսկետափ համայնքում ֆերմերների համար կազմակերպվել է սեմինար
2019-07-11
Արարատի մարզի Ոսկետափ համայնքում հուլիսի 10-ին կազմակերպվել էր դաշտային սեմինար՝ ֆերմերներին լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի պիլոտային ծրագրի մանրամասներն ու ընթացիկ արդյունքները ներկայացնելու նպատակով։ Սեմինարին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՀՀ ԿԵ ՍԱՏՄ) ներկայացուցիչները։ Ծրագրի նպատակն է Արարատի Ոսկետափ […]
Հանդիպում՝ «Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ
2019-07-08
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է «Երիտասարդ ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության գյուղոլորտի պատասխանատուները։ Ողջունելով ներկաներին՝ Արտակ Քամալյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ներկայացրել նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում կողմերը կարող են ընդհանուր հետաքրքրություններ ունենալ։ Փոխնախարարը մասնավորապես կարևորել է գյուղական բնակավայրերում բնակվող ՀՀ […]
Արտակ Քամալյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին
2019-06-24
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հունիսի 21-24-ը գտնվում էր Իտալիայի Հանրապետությունում` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի 41-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստի ընթացքում քննարկվել է պարենի և գյուղատնտեսության բնագավառների վիճակը, ներկայացվել են ՊԳԿ-ի տարածաշրջանային համաժողովների, ինչպես նաև գյուղատնտեսության, հումքի, ձկնաբուծության, անտառտնտեսության, պարենային ապահովության հարցերով կոմիտեների հաշվետվությունները, ՊԳԿ-ի 2018-2021 թվականների միջնաժամկետ ծրագիրը և ՊԳԿ-ի […]
Գյուղոլորտի պատասխանատուներն Արարատում և Արմավիրում հետևել են լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ընթացքին. արդյունքները գոհացուցիչ են
2019-06-21
Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվող լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի ծրագրի ընթացքը գնահատելու նպատակով Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ այսօր այցելել են Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներ: Այս պիլոտային ծրագրի նպատակն է Ոսկետափ և […]
Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք
2019-06-17
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմերներ և այլ հյուրեր: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխնախարար […]
Հանրային քննարկում՝ գյուղոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի շուրջ
2019-06-14
Հունիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց հանրային քննարկում գյուղատնտեսական ծրագրերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի վերաբերյալ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Քննարկումը վարում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Հանրային խորհրդի, Գյուղատնտեսական դաշինքի, Հայաստանի […]
«Գյուղատնտեսություն.պետական օժանդակության ծրագրեր» տեղեկատվական գրքույկ
2019-06-12
Հարգելի այցելուներ, Ձեզ ենք ներկայացնում «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ.ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ» տեղեկատվական գրքույկը, որում ներառված են գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության բոլոր ծրագրերը, որոնք նպատակաուղղված են, մասնավորապես, տոհմային «խելացի» անասնապահության, ինտենսիվ այգեգործության, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացմանը։ Ծրագրերի հիմքում երկրում բարձրարժեք, նորարար, արտահանմանը միտված, արդյունաբերական գյուղատնտեսության խթանման տեսլականն է, որը շահառուներին հնարավորություն կտա […]
Հանրային քննարկման հրավեր
Հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի մեծ դահլիճում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ) տեղի կունենա գյուղատնտեսական ծրագրերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկումը։ Վերոնշյալ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղմամբ http://old.minagro.am/pdf-pages/%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BB%D5%A5/?fbclid=IwAR39Kb0LhXlI4rcOG6JSGYp9m6UVnvbaBUoA1jus6t6_KXJHaZXMkfbJ9AI Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին […]
Մեկնարկել է «Ֆերմերների կոնգրես» ամենամյա միջոցառումը
2019-05-31
Այսօր մեկնարկել է Գյուղատնտեսական դաշինքի կողմից կազմակերպված «Ֆերմերների կոնգրես» ամենամյա միջոցառումը, որի նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ՝ ֆերմերների և ոլորտային պատասխանատուների միջև և հնարավորություն ընձեռել բարձրաձայնել ոլորտի հիմնահարցերը և քննարկել դրանց լուծման հիմնական ուղիներն ու մոտեցումները: Համաժողովին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, Գյուղատնտեսության […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2019-05-30
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը և Տիգրան Գաբրիելյանը կմասնակցեն Գյուղատնտեսական դաշինքի կողմից կազմակերպված Ֆերմերների կոնգրեսին, որը կմեկնարկի մայիսի 31-ին՝ ժամը 11։00-ին, «Անի պլազա» հյուրանոցի Նաիրի դահլիճում: Նախաձեռնության նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ ֆերմերների և ոլորտային պատասխանատուների միջև և հնարավորություն ընձեռել բարձրաձայնել ոլորտի հիմնահարցերը և քննարկել դրանց լուծմանն ուղղված հիմնական ճանապարհներն ու մոտեցումները: […]
Աշխատանքի հրավեր
2019-05-30
Եթե ունեք բարձրագույն գյուղատնտեսական (գյուղատնտես, անասնաբույժ, գյուղինժեներ և այլն), տնտեսագիտական կամ իրավաբանական կրթություն, տիրապետում եք օտար լեզուների (անգլերեն և ռուսերեն), սիրում եք աշխատանքը, աշխույժ եք և եռանդուն, ունեք ճկուն միտք, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն, կարողանում եք խնդիրներին տալ ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ, և փնտրում եք աշխատանք, ապա՝ դիմեք մեզ։ Փորձառու մասնագետները կստանան բարձր աշխատավարձ։ […]
Ոսկե մեդալ՝ գյուղատնտեսության ոլորտի 16 նվիրյալների
2019-05-27
ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար մի շարք ֆերմերներ, մասնագետներ, ագրարային ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարության աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր նախարարությունում տեղի ունեցած ընդունելության ընթացքում մեդալները հանձնել է պարգևատրվածներին։ «Գյուղատնտեսությունը ծանր ոլորտ է, և […]
Մեծացել է հետաքրքրությունը ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգի ներդրման պետական օժանդակության ծրագրերի նկատմամբ. Փոխնախարար
2019-05-20
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, անդրադարձել լոլիկի հարավ-ամերիկյան ցեցի դեմ պայքարի աշխատանքներին, ինչպես նաև խորհուրդներ տվել գյուղացիական տնտեսություններին ընթացիկ տարվա բնակլիմայական գործոններով պայմանավորված բույսերի պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել է, որ ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային […]
Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը
2019-05-18
Տավարաբուծության ոլորտում երկու նոր ծրագիր է մեկնարկել, օրակարգում է ոչխարաբուծության զարգացման աջակցության ծրագրի մշակումը, կստեղծվեն հողերի օգտագործումն ավելացնելուն ուղղված մեխանիզմներ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը նախօրեին այցելել են Տավուշի մարզ, որտեղ հանդիպում են ունեցել համայնքի ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը։ […]