Ոսկե մեդալ՝ գյուղատնտեսության ոլորտի 16 նվիրյալների

2019-05-27

12ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար մի շարք ֆերմերներ, մասնագետներ, ագրարային ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ,  նախարարության աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր նախարարությունում տեղի ունեցած ընդունելության ընթացքում մեդալները հանձնել է պարգևատրվածներին։  

 

«Գյուղատնտեսությունը ծանր ոլորտ է, և ոչ բոլորն են համարձակվում քայլ անել, ամրապնդվել, իրենց ապագան կապել  այս ոլորտի հետ։ Բայց բարեբախտաբար կան նաև համարձակ մարդիկ, որոնք տեսնում են  այդ ապագան և պատրաստ են հանուն դրա ապրել, արարել և բարիք ստեղծել»,- ողջունելով ներկաներին՝  իր խոսքում նշել է նախարարի տեղակալը։

 

Գառնիկ Պետրոսյանը նկատել է, որ պարգևատրվողների մեջ կան ինչպես երկարամյա փորձ և  կենսագրություն ունեցող մասնագետներ, այնպես էլ միջին սերնդի ներկայացուցիչներ և երիտասարդներ, որոնք ոլորտում ողջունելի հաջողությունների են հասել։

 

Փոխնախարարը շնորհավորել է պարգևատրվածներին, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար՝ մաղթելով  առավել մեծ նվաճումներ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել