Խորհրդատվական նյութեր

Խաղողի վազի վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները
2014-06-27
Պայքարի միջոցառումներ խաղողի վազի հիվանդությունների ու հիմնական վնասատուների դեմ: Խաղողի վնասատուներից տարածված են ողկուզակերը, այգու ոստայնատիզը, խաղողի տրիպսը, մարմարյա բզեզը: Հյուսիս-արևելյան գոտում` նաև ֆիլոքսերան: Հիվանդություններից հատկապես տարածված են միլդիուն, օիդիումը, անտրակնոզը, մոխրագույն փտումը: Վերը նշված վնասատուների և հիվանդությունների դեմ ժամանակին պայքար չտանելու դեպքում կորչում է բերքի 80-100%-ը: Խաղողի ողկուզակեր- Ողկուզակերը տալիս է 3 սերունդ: […]

Գյուղատնտեսական կենդանիների թունավորումներ, նրանց բուժումը
2014-06-26
Գյուղատնտեսական կենդանիները կարող են թունավորվել ոչ միայն թունավոր բույսերից, այլև` պիտանի կերերից, երբ վերջիններս, համակցելով այլ կերերի հետ, երկար ժամանակ մնում են անխնամ, խոնավ մետաղյա ամանների մեջ, որի հետևանքով գոյանում են կապտաթթու, անիլինային, մանանեխային յուղեր, ազոտային միացություններ և այլն: Թունավորում կարտոֆիլից: Կարտոֆիլի մեջ եղած թույնը /Սոլանին/ կարող է պատճառ դառնալ հատկապես կանաչ փրերը հավաքելու […]

Բրինձ
Գոյություն ունի բրնձի դասակարգման մի քանի եղանակ` կախված բրնձի մշակման առանձնահատկություններից, հատիկի ձևից և նույնիսկ գնից: Լավ բրինձը թանկ արժե և համարվում է նրբահամ կերակուր: Այն հաճախ տեսակավորվում է ըստ հատիկների երկարության և կլորության: Հատիկի ձևերի և հատկությունների միջև կա հստակ կապ. որքան հատիկները կարճ են ու սպիտակ, այնքան փափուկ են և շատ ջուր […]

Սիսեռի էլիքսիր սորտի մշակության ագրոտեխնիկան
Սիսեռի /cicer arietinumi/ մշակությունը Հայաստանում ունի վաղեմի պատմություն: Պատմական տեղեկություններով այս մշակաբույսը համարվում է ոչ միայն սննդամթերք, այլ նաև որպես դեղաբույս: Միջնադարյան բժշկապետերը սիսեռի բույսերի վրա գիշերվա ընթացքում կուտակված ցողը հավաքում և օգտագործում էին այրվածքների բուժման նպատակով: Սիսեռը աչքի է ընկնում սպիտակուցների բարձր պարունակությամբ /մինչև 32%/, A1, B1, B2, B6 վիտամիններով: Լինելով բակլազգի` արմատների հետ […]

Արևելյան խուրմայի մշակությունը
Երեսունական թվականներից աճում և պտղաբերում է Իջևանի շրջանում, իսկ հետագայում սկսել են մշակել նաև Նոյեմբերյանի, Թումանյանի, Շամշադինի և Զանգեզուրի գոտու շրջաններում, ներկայումս նաև Արագածոտնի մարզի նախալեռնային գոտու /Աշտարակի տարածաշրջան/ ցածրադիր համայնքներում, որտեղ նորմալ ոռոգման ու խնամքի պայմաններում ամեն տարի ապահովում է բարձր բերքատվություն: Մեր հանրապետությունում աճող մերձարևադարձային կուլտուրաներից ամենացրտադիմացկունն է: Ուժեղ աճող, տերևաթափ ծառատեսակ […]

Անփուշ մորենի
Մոշենին վադազգիների ընտանիքի Rubus ցեղի Eubetus ենթացեղի բույս է: Բազմամյա արմատային համակարգով, երկամյա և միամյա վերերկրյա մասերով չորադիմացկուն կիսաթուփ է: Ծաղիկները երկսեռ են` սպիտակ, հազվագյուտ` նաև վարդագույն: Ծաղկաբույլը կարճ ողկույզ է, տերևները բարդ` 3-ից 5 տերևիկներով, պտուղը հյութալի հատապտուղ է, հիմնականում սև գույնի, երբեմն կարմիր կամ դեղին: Պտուղները պարունակում են շաքարներ, օրգանական թթուներ, դաբաղանյութեր, ինչպես […]

Պտղատու կուլտուրաների բազմացումը աչքապատվաստով
Աչքապատվաստը կատարում են ամառային խիստ շոգերից հետո` բույսերի երկրորդ հյութաշարժության ժամանակ, երբ պատվաստակալի կեղևը հեշտ է բաժանվում բնափայտից և աչքի (բողբոջի) բացվելու վտանգը անցած է լինում: Սա լինում է նախալեռնային և լեռնային շրջաններում հուլիսի վերջից օգոստոսի վերջերը,իսկ ցածրադիր շրջաններում մոտավորապես օգոստոսի առաջին տասնօրյակից մինչև սեպտեմբերի կեսերը, բայց կարելի է նաև մի քիչ ավելի շուտ […]

Պահեստարաններում կարտոֆիլի առավել հաճախ հանդիպող հիվանդությունների նկարագրությունը եվ պայքարի միջոցները
2014-03-30
Կարտոֆիլի համատարած բերքահավաքից հետո գյուղացիական տնտեսությունների մտահոգությունը բերքի անկորուստ պահպանումն է: Սույն հրապարակումը ներկայացնում է բերքի պահպանման ժամանակ ի հայտ եկող հիվանդությունները: Կարտոֆիլի պահեստներում, պահպանման ընթացքում պալարների վրա արտահայտվում եւ զարգանում են բազմաթիվ հիվանդություններ, որոնք հիմնականում դաշտային պայմաններում հիվանդությունների դեմ անբավարար և ոչ ճիշտ պայքարի հետևանքն են: Դրանք են` 1. Ֆիտոֆտորոզային փտում: Հատկապես ուժեղ է […]

Գետնախնձորն արժեքավոր մշակաբույս
Կան վաղուց հայտնի, սակայն անիրավի մոռացված մշակաբույսեր, որոնք միավոր տարածությունից, անհամեմատ քիչ ծախսումներով, կարող են ավելի բարձր բերք տալ, քան բազմաթիվ այլ մշակաբույսեր: Այդպիսի մշակաբույսերի թվին են դասվում գետնախնձորը, դրա և արևածաղկի հիբրիդ` գետնախնձորաարևածաղիկը: Հյուսիսամերիկյան ծագում ունեցող այս հնագույն մշակաբույսը Հայաստանում թեև հայտնի է անհիշելի ժամանակներից, բայց գրեթե չի մշակվում: Այսօր էլ, անգամ հարթավայրայինից […]

Հղի կովերի և երինջների կերակրումն ու խնամքը
2014-03-28
Հայաստանի Հանրապետությունում կովերի ծինն ընթանում է առավելապես փետրվար-ապրիլ ամիսներին: Հղի կովերի լիարժեք կերակրումը և լավ խնամքն ապահովում են պտղի նորմալ զարգացումն արգանդում, իսկ ծնելուց հետո` կովի բարձր կաթնատվությունը: Հղի կովերին պետք է ցամաքեցնել (կթելը դադարեցնել) ծնելուց շուրջ 60 օր առաջ: Այդ ժամանակաշրջանում, որը կոչվում է ցամաքի շրջան, հարկավոր է, որպեսզի կովը հանգստանա, օրգանիզմում […]

Գինիների պատրաստման տեխնոլոգիա
Սեղանի սպիտակ անապակ գինու պատրաստման տեխնոլոգիա Համաձայն ներկայիս պատկերացումների, գինու արտադրությունը ներառում է երկու հիմնական փուլեր` տվյալ արտադրության պահանջներին բավարարող բարձրորակ խաղողի ստացում և տվյալ խաղողից գինու պատրաստում: Խաղողի գինին ստացվում է խաղողի քաղցուի մեջ պարունակվող շաքարի լրիվ կամ մասնակի սպիրտային խմորման արդյունքում և պարունակում է 9 – 20 ծավալային % սպիրտ: Սեղանի բնական […]

Բանջարեղենի մշակությունը ջերմատներում
Մեր հանրապետության աշխարհագրական դիրքը և կլիմայական պայմանները բավականին նպաստավոր են ջերմատներում բանջարային բույսերի լիարժեք մշակության և բարձր բերքի ստացման համար: Հայաստանում` ըստ կառուցվածքային առանձնահատկությունների, կան երկու տիպի անգարային (երկթեք) և բլոկային (բազմաթեք) ջերմատներ: Ըստ օգտագործման ժամանակաշրջանի` ջերմատները լինում են ձմեռային (ջեռուցվող), որոնց շահագործումը տարվում է կլոր տարին և գարնանային, որոնք շահագործվում են վաղ […]

Միջտնտեսային եվ ներտնտեսային ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի մշակում եվ ներդրում ոռոգելի երկրագործության պայմաններում
Հանրապետության ջրային պաշարների շուրջ 68 %-ն օգտագործվում է ոռոգման նպատակով, իսկ 32 %-ը` կոմունալ-կենցաղային, արդյունաբերական ջրամատակարարման, ձկնարդյունաբերության ոլորտներում: Ուսումնասիրությունները միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման բնագավառում ցույց են տալիս, որ ոռոգման ջրի օգտագործման օգտակար գործակիցը տատանվում է 0,47 – 0,62-ի տիրույթում, արդյունքում` 1989թ. համեմատությամբ, 2011թ.-ին ոռոգելի հողերի մակերեսը կրճատվել է ավելի քան 29,7 %-ով: Հանրապետությունում ոռոգման […]