Գյուղատնտեսական կենդանիների թունավորումներ, նրանց բուժումը

2014-06-26

tunavorum

Գյուղատնտեսական կենդանիները կարող են թունավորվել ոչ միայն թունավոր բույսերից, այլև` պիտանի կերերից, երբ վերջիններս, համակցելով այլ կերերի հետ, երկար ժամանակ մնում են անխնամ, խոնավ մետաղյա ամանների մեջ, որի հետևանքով գոյանում են կապտաթթու, անիլինային, մանանեխային յուղեր, ազոտային միացություններ և այլն:

 

Թունավորում կարտոֆիլից: Կարտոֆիլի մեջ եղած թույնը /Սոլանին/ կարող է պատճառ դառնալ հատկապես կանաչ փրերը հավաքելու և մեծ, խոնավ պայմաններում պահպանելու, բորբոսնած վիճակում տալու դեպքում: Սնկերով վարակված կարտոֆիլը նույնպես վտանգավոր է:

 

Բուժումը: Պետք է անմիջապես մաքրել ստմոքսը, որպեսզի կենդանու օրգանիզմից հեռանա սոլանին թույնը: Կարելի է տալ լուծողական, պիլոկարզին: Սրտի աշխատանքը կանոնավորելու նպատակով ներարկել /ենթամաշկային/ կոֆեինի 10%-ոց նատրի բենզոատի լուծույթը` խոշոր եղջերավոր կենդանիներին` մինչև 10մլ, մանր եղջերավոր կենդանիներին` մինչև 2-3մլ:

 

Թունավորում սնկերով հարուստ կերերից: Հաճախ հանդիպում են այնպիսի կերեր, որոնք վարակված են մի շարք բորբոսասնկերով կամ միկրոբներով: Կերանյութերը թունավոր են դառնում նրանց մեջ գլիկոզիտներ, պտոմիտներ գոյանալու հետևանքով: Հիվանդությունը կենդանիների մոտ դժվար է հայտնաբերել, որի պատճառով մասնագետները հաճախ այն շփոթում են այլ հիվանդությունների հետ և դժվարեցնում վերջինիս բուժումը: Տվյալ մասնագետը պետք է հույսը դնի իր տրամաբանության և անասնատիրոջ անամնեզնից, ստուգի կերի որակը: Եթե մասնագետը համոզված է, որ կենդանին իրոք թունավորված է` կարելի է տալ գլյուկոզա 40% 200մլ ֆիզ. լուծույթ, 500մլ արոտրոպին 100գ-ին խառնել և ներերակային սրսկել խոշոր եղջերավոր կենդանիներին` մինչև 300-350կգ կենդանի քաշին: Ենթամաշկային ներարկում` կոֆեինի 10%-ոց նատրի բենզոատը, ըստ կենդանի քաշին 2-10մլ դոզայով:

 

Թունավորում հերբիցիդներից: Այս դեպքում կենդանին ընկճված է, ախորժակ չունի, ունի ծարավի զգացում: Արագ հյուծվում է, մարմնի ջերմությունը բարձր է, կովերը կարող են վիժել հղիության վերջին շրջանում:

 

Բուժումը: Խմեցնել տրիսուլֆատ` խոշոր եղջերավոր կենդանիներին 25-50գ, իսկ մանրին` սրսկել 10-30%-ոց լուծույթ` ներերակային: Տալ սրտային դեղանյութեր:

 

Թունավորում կերակրի աղից: Երբ կենդանին երկար ժամանակ զրկվում է կերակրի աղից, միանգամից մեծ քանակությամբ տալուց հետո կարող է առաջանալ թունավորում: Թունավորումը կարելի է պարզել անասնատիրոջ միջոցով` նրա տված անամնեզից:
Բուժումը: Ներերակային ձևով ներարկել գկյուկոզա, թորած ջուր և սրտային դեղանյութեր:

 

 

Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

 

 

Տպել