Արտերկրյա այցելություններ

Գեղամ Գևորգյանը կմասնակցի «Մրգի լոգիստիկա. Բեռլին 2019» համաշխարհային ցուցահանդեսին
2019-02-07
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու «Մրգի լոգիստիկա. Բեռլին 2019» թարմ մրգերի և բանջարեղենի համաշխարհային ամենամյա ցուցահանդեսին, որին Հայաստանն առաջին անգամ կմասնակցի սեփական տաղավարով: Այս հեղինակավոր ցուցահանդեսը կազմակերպվում է 1993 թվականից, որտեղ ամեն տարի իրենց գյուղատնտեսական արտադրանքն են ներկայացնում ավելի քան 3000 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից, […]

Գեղամ Գևորգյանը մասնակցել է Բեռլինում կայացած Գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին
2019-01-22
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարի հրավերով Բեռլին կատարած այցի շրջանակում մասնակցել է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին և «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին: Գյուղատնտեսության նախարարների համաժողովին, որն անց էր կացվում ԳԴՀ գյուղատնտեսության նախարար Ջուլիա Քլոքների […]

Գեղամ Գևորգյանը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
2018-01-17
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջուլիա Քլոքների հրավերով մեկնել են Բեռլին մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին։ Ֆորումն այս տարի անցկացվում է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում հունվարի 19-ին տեղի կունենա […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա
2018-11-19
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների կատարելագործմանը, ինտեգրման գործընթացների ինտենսիվացման համատեքստում ԵԱՏՄ անդամ պետություններում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Վրաստան
2018-09-24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը սեպտեմբերի 18-19–ն աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանում։ Այցի առաջին օրը նախարար Արթուր Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, այնուհետև հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Վրաստանի շրջակա […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին
2017-09-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 21-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին: ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է 2017 թվականի հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ագարային ոլորտում իրականացված աշխատանքները և արդյունքները: Միջոցառման ընթացքում ամփոփվել են 2017 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքների նախնական արդյունքները, քննարկվել գյուղատնտեսության բնագավառում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մինսկում կմասնակցի ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին
2017-09-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2017 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքների նախնական արդյունքները և դրանց զարգացման հեռանկարները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ
2017-02-22
Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և […]

Իգնատի Առաքելյանը մասնակցել է Բեռլինում կայացած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին և մի շարք հանդիպումներ է ունեցել
2017-01-24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարի հրավերով Բեռլին կատարած եռօրյա այցի շրջանակում մասնակցել է «Գյուղատնտեսությունը և ջուրը՝ բանալի աշխարհը սնուցելու համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովին, «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսին, ինչպես նաև մի շարք հանդիպումներ է ունեցել: Հունվարի 21-ին տեղի ունեցած գյուղատնտեսության նախարարների 9-րդ համաժողովի […]

Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի հետ
2016-10-06
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ: ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ` Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա
2016-10-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հնդկաստանում հանդիպել է գյուղտեխնիկա արտադրողների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
2016-02-22
Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող, այդ թվում` խոշորագույն Դաշմեշ և Շաքթիման ընկերությունների ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում նախարարը նշել է, որ գյուղտեխնիկայի նկատմամբ առկա է մեծ պահանջարկ` միևնույն ժամանակ կարևորելով արտադրանքի որակի և գնի հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղտեխնիկայի արտադրությանն ու մատակարարմանն […]

Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև
2016-02-19
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ: Ընդգծելով հանդիպման և այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար` նախարար Կարապետյանը մատնանշել է հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները` ընդգծելով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գիտահետազոտական, կրթական, խորհրդատվական համակարգերի միջև փոխայցելությունների միջոցով կապերի ամրապնդման հարցերը: Նախարարը նաև շեշտել է […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ
Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ, որտեղ նրան ընդունել է ինստիտուտի տնօրեն Թրիլոչան Մոհապատրան: Նախարարը շրջել է ինստիտուտի պատմության թանգարանում, ծանոթացել այդ կառույցի գործունեությանը: Այնուհետև նախարարը հանդիպում է ունեցել ինստիտուտի առաջավոր գիտնականների հետ, որոնք ներկայացրել են ինստիտուտի ավելի քան հարյուրամյա գործունեության ընթացքում ձեռք […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան
2016-02-16
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հրավերով եռօրյա այցով մեկնել է Նյու-Դելի: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին: Այցի հիմնական նպատակն է քննարկել հայկական կոնյակը և գինին հնդկական շուկա արտահանելու հնարավորությունները, ինչպես նաև Հնդկաստանից գյուղատնտեսական տեխնիկա […]