Պաշտոնական լրահոս
![1](http://old.minagro.am/public/uploads/2018/08/12-300x161.jpg)
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին
2018-08-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 2-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագին։ Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն և հույս հայտնել, որ հետագայում երկկողմ հարաբերություններն […]
![1](http://old.minagro.am/public/uploads/2018/08/11-300x168.jpg)
Եվս մեկ քայլ ՝ միտված գյուղատնտեսության կենսական խնդիրների լուծմանը
2018-08-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 1-ին այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում ներքին Բազմաբերդում կառուցված խմոցներ: Նախարարին ուղեկցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և այլ պատասախանատուներ: Ծրագրի շրջանակում Ներքին Բազմաբերդում կառուցվել է 5,6 կմ ջրագիծ և 3 խմոց, ևս […]
![2](http://old.minagro.am/public/uploads/2018/08/2-300x224.jpg)
Գյուղատնտեսության նախարարությունը միանում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին
Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին` նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
![13](http://old.minagro.am/public/uploads/2018/08/13-300x140.jpg)
Գյուղնախարարը քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել
2018-07-31
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 31-ին անցկացրել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում սահմանված կարգով հերթագրված թվով 16 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմում-խնդրանքները և առաջարկները ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցերի շուրջ։ Ընդունելության ներկայացած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը մասնավորապես վերաբերում էին պտուղ-բանջարեղենի մթերումների կազմակերպմանը, մսամթերքի իրացման գործընթացին, անասնաբույժների խնդիրներին, պետական աջակցության սուբսիդավորման ծրագրերին, սերմնաբուծության ոլորտում […]
![1](http://old.minagro.am/public/uploads/2018/07/18-300x225.jpg)
Կանաչ օազիս անապատում
2018-07-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը հուլիսի 30-ին այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայնք` Եղվարդի հարեւանությամբ, որտեղ «Արմբերրի» ընկերությունը զբաղվում է օրգանական մոշի, ազնվամորու եւ մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ երկաթ պարունակող սագախոտի (quinoa) մշակմամբ: Ազնվամորու` իր բերքատվությամբ աչքի ընկնող ամենատարածված եվրոպական «Պոլկա ռեմոնտանտ» եւ մոշի` Triple Crown սորտերի տնկիներն անապատը […]
![lolik](http://old.minagro.am/public/uploads/2018/07/lolik-300x212.jpg)
Մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը
2018-07-30
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են լոլիկի մթերումների գործընթացը: Արդեն մթերումներ իրականացնում է «Աքուիլա» ՍՊԸ-ն՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում։ Օգոստոսի 1-ից սկսած լոլիկի մթերման գործընթացը կմեկնարկի նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, իսկ օգոստոսի 15-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում և «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի […]
![37928061_10156567401534490_3833376998806257664_n](http://old.minagro.am/public/uploads/2018/07/37928061_10156567401534490_3833376998806257664_n-300x200.jpg)
Արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 68 տոկոսով
2018-07-27
2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 111 349 և մթերվել 12 837 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 45 հազար տոննայով կամ 67.8%-ով, մթերման ծավալները՝ շուրջ 2 251 տոննայով կամ 21.3%-ով։ Հարկ է նշել, որ ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման […]
![270](http://old.minagro.am/public/uploads/2018/07/270-300x164.jpg)
Մեկնարկում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագիրը
2018-07-26
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն այսօր հուշագրեր են ստորագրել […]
![267](http://old.minagro.am/public/uploads/2018/07/267-300x225.jpg)
Ոսկե մեդալ` կեսդարյա աշխատանքի համար
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հրամանով ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրվել է Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ռուբիկ Կարախանյանին՝ երկարամյա անխոնջ և նվիրված աշխատանքի համար՝ հավելելով, որ […]
![37768540_1855216881184038_6231263613894524928_n](http://old.minagro.am/public/uploads/2018/07/37768540_1855216881184038_6231263613894524928_n-300x178.jpg)
Տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ Խորհրդի նախագահի առաջարկությամբ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը խորհրդի անդամներին ներկայացրել է 2017 թվականին իրականացված ծրագրերի վերաբերյալ հաստատված հաշվետվություն։ Մասնավորապես մանրամասն ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների […]
![2](http://old.minagro.am/public/uploads/2018/07/2-300x174.jpeg)
Ստորագրվել է հարթակի հիմնադրման հուշագիր
2018-07-23
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը գործընկեր կազմակերպություններ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպել էր արդեն երկրորդ աշխատաժողովը, որի նպատակն էր ստորագրել կողմերի միջև համաձայնեցված ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հիմնադրման հուշագիր, դրան միանալու հնարավորություն ընձեռելով նաև այլ շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև ներկայացնելու ու քննարկելու […]
![GP](http://old.minagro.am/public/uploads/2018/07/GP-300x169.jpg)
Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման դեպքում ջրի կորուստները կնվազեն. փոխնախարար
2018-07-20
Աշխարհի բազմաթիվ երկրներում վաղուց անցել են ոռոգման կաթիլային համակարգին: Հայաստանում ևս այն կիրառություն ունի, բայց ոչ մեծ ծավալներով: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ այն բավականին արդյունավետ միջոց է, որի ընթացքում ջրի կորուստները նվազում են մոտ 50 տոկոսով: Բացի ջրի խնայողությունից, համակարգը թույլ է տալիս արդյունավետ կերպով բույսերի պարարտացում կատարել: Չնայած առավելություններին՝ այն դեռ շատերի […]
![gov.am](http://old.minagro.am/public/uploads/2018/07/gov.am_-300x196.jpeg)
Հաստատվել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչև 230.0 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս […]
![1](http://old.minagro.am/public/uploads/2018/07/17-300x148.jpg)
Գյուղնախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
2018-07-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում տրամադրվող հնարավոր օժանդակության եւ աջակցության ուղղությունները, ԵՄ խորհրդատվական աջակցության հնարավորությունները։ […]
![nkar 10](http://old.minagro.am/public/uploads/2018/07/nkar-10-300x222.jpg)
Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում մասնակցել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը, ֆերմերներ և հյուրեր: Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության […]