«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիր

ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի հիմնական նպատակներն են բարելավել արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային համայնքներում և ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ: Ծրագրի շրջանակներում մշակված միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2015-2019 թվականների ընթացքում:

 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42.67 մլն ԱՄՆ դոլար, որից 9.67 մլն ԱՄՆ դոլար` ՀԲ «Միջազգային զարգացման ընկերակցության» (IDA) վարկ, 23 մլն ԱՄՆ դոլար` «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ»-ի (IBRD) փոխառություն, 2.275 մլն ԱՄՆ դոլար` ՀՀ կառավարության և 7.725 մլն ԱՄՆ դոլար` շահառուների համաֆինանսավորում: Ծրագիրն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 23-ին:

 

Ծրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները.

 

Բաղադրիչ 1    Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր

Բաղադրիչ 2   Արժեշղթայի զարգացում

Բաղադրիչ 3   Պետական կառույցների կարողությունների հզորացում

Բաղադրիչ 4    Ծրագրի համակարգում և կառավարում 

 

 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ  այստեղ

 

Print