Հայտարարություն կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցության հայտեր ներկայացնելու մասին

2018-01-11

13Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստում N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:

 

 Ծրագրին մասնակցել ցանկացող, կաթիլային համակարգեր ներդնող այն մասնագիտացված կազմակերպությունները, որոնք բավարարում են Ծրագրի 22-րդ կետի 2) ենթակետի դ պարբերությամբ սահմանված պայմաններին և չափանիշներին, կարող են Ծրագրում ներկայացված (էջ 11) ձևաչափին համապատասխան հայտ ներկայացնել Նախարարություն:

 

Ստացված հայտերի հիման վրա մասնագիտացված կազմակերպությունների ցանկը, նաև վերջիններիս գործունեության և կատարած աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկատվությունը (առկայության դեպքում) կտեղադրվի կայքում:

 

Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվեն միայն այն տնտեսա­վարողներին (վարկառուներին) տրամադրված վարկերը, որոնց հողատարածքներում կաթիլային համակարգերի ներդրումն իրականացվում է վերը նշված ցանկում առկա մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

 

 

Տպել