Վարչության գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրներն են`
ա. մասնակցել հանրապետությունում ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման և պետական միասնական ագրարային քաղաքականության ձևավորման աշխատանքներին` այն նպատակաուղղելով ագրարային հատվածում բարեփոխումների խորացմանն ու ամրապնդմանը, գիտատեխնիկական առաջընթացին, շուկայական հարաբերությունների ամրապնդմանը, գյուղատնտեսության կայուն զարգացմանը և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը,
բ. համակարգել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ծրագրերի, հայեցակարգերի, առաջարկությունների մշակման աշխատանքները,
գ. համակարգել պարենային անվտանգության ծրագրերի մշակման աշխատանքները:
Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար, ըստ առանձին բաժինների, սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.
Գյուղատնտեսության ծրագրավորման բաժին
ա. գյուղատնտեսության փաստացի վիճակի պարբերական վերլուծության և զարգացման միտումների ուսումնասիրությունների արդյունքում՝ ոլորտի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների և միջոցառումների մշակում,
բ. շուկայական իրավիճակի (կոնյունկտուրայի) ուսումնասիրությունների արդյունքների վերլուծություն, հնարավոր (սպասվելիք) փոփոխությունների կանխատեսում և դրանց հիման վրա տնտեսական գործունեության բարելավման միջոցառումների ու առաջարկությունների ներկայացում,
գ. գյուղատնտեսության և ագրարային ոլորտի ձեռնարկատիրական գործունեության զարգացման նպաստավոր պայմանների ձևավորմանը նպատակաուղղված՝ իրավական ակտերի նախագծերի, ծրագրերի, առաջարկությունների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգին մասնակցություն,
դ. գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղությունների կանխորոշում,
ե. նախարարության գործունեության տարեկան (պարբերական) հաշվետվությունների կազմման գործընթացի համակարգում,
զ. գյուղատնտեսության զարգացման քաղաքականությանն առնչվող ծրագրային փաստաթղթերի, քաղաքացիներից ստացվող առաջարկությունների, հարցադրումների, խնդիրների քննարկում և համապատասխան առաջարկությունների ներկայացում:
Պարենային անվտանգության բաժին
ա. հիմնական պարենամթերքների ֆիզիկական և տնտեսական մատչելիության պարբերական գնահատմանը մասնակցություն և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը վերաբերող հայեցակարգերի, ծրագրերի, առաջարկությունների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգին մասնակցություն,
բ. հանրապետության բնակչության կենսապայմաններին, պարենային մթերքների արտադրությանը, վերամշակմանը, գներին, ապրանքաշրջանառությանը և բնակչության եկամուտներին ու սպառմանը վերաբերող հարցերի վերլուծություն և համապատասխան առաջարկությունների ներկայացում,
գ. հանրապետությունում բնակչության պարենային անվտանգության վիճակի, հիմնական պարենամթերքների ինքնաբավության մակարդակի վերլուծության և ներկրումը տեղական արտադրությամբ փոխարինելու նպատակով առաջարկությունների ներկայացում,
դ. պարենային անվտանգությանն առնչվող ծրագրերի կազմման գործընթացի կատարելագործմանն ուղղված մեթոդաբանության մշակում և դրա կիրառման ապահովում,
ե. ագրարային ոլորտի ենթակառուցվածքների բնագավառում ստեղծված իրավիճակի ուսումնասիրում և բարելավման առաջարկությունների մշակում,
զ. այլ գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից ներկայացված պարենային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև քաղաքացիներից ստացվող առաջարկությունների, հարցադրումների, խնդիրների քննարկում և համապատասխան առաջարկությունների ներկայացում:
Վարչության պետի ժ.պ. ` Իռա Փանոսյան
Հեռ.` (+37411) 561 235
Էլ.փոստ՝ ira.panosyan@minagro.am
Գյուղատնտեսության ծրագրավորման բաժնի պետ` Արթուր Պետրոսյան
Հեռ.` (+37411) 561 235
Էլ.փոստ` artur.petrosyan1@minagro.am
Պարենային անվտանգության բաժնի պետ` Արմենակ Աղաջանյան
Հեռ.` (+37411) 525 232
Էլ.փոստ՝ armenak.aghajanyan@minagro.am
Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության կանոնադրություն