Քարտուղարություն

Քարտուղարությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.

 

1) հսկողություն նախարարության մտից և ելից թղթակցության, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված ժամկետային կատարման ենթակա փաստաթղթերի նկատմամբ,

2) ինտերնետային կապով ՀՀ կառավարության և նախարարարական կոմիտեների նիստերի օրակարգերի ընդունում, հաշվառում և հասցեատերերին տրամադրում,

3) հսկողություն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի սահմանված ժամկետներում նախապատրաստման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև դրանց հաշվառման ու պահպանության ապահովումը,

4) հսկողություն փաստաթղթերի պատասխանման գործընթացի նկատմամբ,

5) հսկողություն նախարարի, նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների  սահմանված ժամկետներում կատարման նկատմամբ,

6) նախարարությանը հասցեագրված պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցության թղթային և էլեկտրոնային տարբերակներով ընդունում, մշակում, փաստաթղթերի պատկերահանում, ուսումնասիրում, հաշվառում, «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում գրանցում և գրանցամատյանների վարում,

7) նախարարության ելից փաստաթղթերի՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով ընդունում, պատկերահանում և «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, «Հայփոստ» ՓԲԸ-ի և սուրհանդակային ծառայության միջոցով առաքում և գրանցամատյանների վարում,

8) քաղաքացիների ընդունելություն, դիմումների, բողոքների, առաջարկությունների ընդունում, առցանց էլեկտրոնային համակարգում մուտքագրում, ՀՀ օրենսդրության համաձայն՝ առանձնացված գործերի կազմում և սահմանված ժամկետներում պահպանություն, դրանց քննարկման և պատասխանման  գործընթացի նկատմամբ հսկողություն և, ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով, արդյունքների հիման վրա, եռամսյակային տեղեկատվության նախապատրաստում,

9) ՀՀ գյուղատնտեսության նախարարի  և աշխատակազմի ղեկավարի հիմնական գործունեության վերաբերյալ հրամանների խմբագրում, հրամանագրքերի վարում և անհրաժեշտության դեպքում՝ հրամանի թղթային տարբերակի հասցեատերերին տրամադրում,  

10) քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում առաջադրված խնդիրների ուսումնասիրում և պատասխան գրությունների նախապատրաստում,

11) արխիվային տեղեկանքների, արխիվի գործունեության և ֆոնդերի վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստում,

12) նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի ցանկին համապատասխան փաստաթղթերի ընդունում, կարգավորում, պահպանության և փորձագիտական արժեքավորման գործընթացի կազմակերպում,

13) նախարարի մոտ կայացող գործակարգավարական խորհրդակցությունների գրառում, արձանագրությունների կազմում, բազմացում և հասցեատերերին առաքում:

 

 

Վարչության պետ ` Քրիստինե Առաքելյան

Հեռ.` (+37411) 521 292

Էլ.փոստ՝ qristine.araqelyan@minagro.am

 

 

Փաստաթղթաշրջանառության վերահսկողության բաժնի պետ`  Իրինա Թադևոսյան

Հեռ.` (+37411) 521 292

Էլ.փոստ ՝  irina.tadevosyan@minagro.am

 

 

Ընդհանուր բաժնի պետի ժ.պ.` Մագդա Հովհաննեսյան

Հեռ.` (+37411) 521 292

Էլ.փոստ՝ magda.hovhannesyan@minagro.am

 

 Քարտուղարության կանոնադրություն

 

 

 

Տպել