«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ ԳՆ Երկրագործության գիտական կենտրոնը կազմակերպվել է 1926 թվականին:

 

Գիտական կենտրոնը իր գործունեության տարիներին մեծ ավանդ է ներդրել Հայաստանում գյուղատնտեսական գիտության զարգացման և արտադրությունում գիտության նվաճումների ներդրման գործում:

 

Ներկայումս գիտական կենտրոնում տեսական ու կիրառական բնույթի բազմատեսակ աշխատանքներ են իրականացվում սելեկցիայի, սերմնաբուծության բաժիններում, ագրոքիմիայի և կենսաքիմիայի լաբորատորիաներում: Ուսումնասիրությունները տարվում են աշնանացան ցորենի և գարու, հատիկաընդեղեն մշակաբույսերի համաշխարհային հավաքածուի ուսումնասիրության, ընտրասերված սորտերի արդյունավետ տեխնոլոգիայի մշակման, ձմեռադիմացկուն, պառկելու և հիվանդությունների նկատմամբ կայուն, բարձր բերքատու սորտերի ստեղծման, գյուղատնտեսական արտադրության ոլորտում օգտագործվող պեստիցիդների մուտագեն ակտիվության, պեստիցիդների և ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի համատեղ ազդեցության մեխանիզմի պարզաբանման ուղղությամբ:

 

Գիտական կենտրոնը համատեղ ծրագրեր է իրագործում չորային գոտիներում գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոնի (ICARDA), ցորենի և եգիպտացորենի բարելավման միջազգային կենտրոնի (CIMMYT), ինչպես նաև տեղական ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի, ՀԱԱՀ-ի կենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի գենոֆոնդի պահպանման լաբորատորիայի, Սիսիանի սերմարտադրողների միության, ԵՊՀ-ի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի, Միկրոբիոլոգիայի գիտական կենտրոնի, Ղարաբաղի սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոնի հետ:

 

Միջազգային կազմաերպությունների հետ համագործակցության արդյունքում վերջին տասնամյակում շրջանացվել է աշնանացան ցորենի 6, աշնանացան գարու 6 և սիսեռի 4 սորտեր: Պետական սորտափորձարկման է ներկայացվել աշնանացան ցորենի 5, սիսեռի 3, սոյայի 2 և ոլոռի 1 սորտ:

 

Գիտական կենտրոնը իրականացնում է մասնագիտական խորհրդատվություն և ծառայությունների մատուցում ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին:

 

1.    Դաշտային մշակաբույսերի սերմերի ծլման էներգիայի և ծլունակության որոշում,

2.    Հողում հումուսի, մատչելի ազոտի, ֆոսֆորի և կալիումի պարունակության որոշում,

3.    Մշակաբույսերի ազոտով, ֆոսֆորով և կալիումով ապահովածության որոշում,

4.    Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքի որակական գնահատում,

5.    Մշակաբույսերի ցանքի, պարարտացման և սնուցման նորմաների ու ժամկետների հաշվարկում,

6.    Մշակության լավագույն տեխնոլոգիայի առաջարկում:

 

 

Տնօրեն` Աբրահամ Ղուկասյան 

Հեռ.` (+374231) 5 34 54

Հասցե` ՀՀ, ք. Էջմիածին, Իսի-Լե Մուլինո 1

Էլ.փոստ՝ erkragorcutyun@mail.ru

 

«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրություն

 

 

Տպել