Ագրովերամշակման զարգացման վարչություն

Ագրովերամշակման զարգացման վարչության գործունեության հիմնական նպատակը ագրովերամշակող արդյունաբերության գործունեությանն աջակցելն է:

 

 Վարչության հիմնական գործառույթներն են՝

       

1) ագրովերամշակող արդյունաբերության և ագրոբիզնեսի բնագավառների զարգացման  քաղաքականության մշակում և իրականացման մոնիտորինգ,

2) ագրովերամշակող արդյունաբերության և ագրոբիզնեսի բնագավառների իրավական ակտերի նախագծերի մշակում,

3) ագրովերամշակող արդյունաբերության  և ագրոբիզնեսի բնագավառներում ընթացող գործընթացների համալիր վերլուծությունների ու կանխատեսումների իրականացման և խնդիրների բացահայտման հիման վրա ագրոպարենային և ագրոբիզնեսի ոլորտների զարգացման ռազմավարական ծրագրերի, հայեցակարգերի բնագավառներին առնչվող բաժինների մշակում,

4) պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ տեխնիկական հատկորոշումների հաստատման համակարգում, 

5) հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերի մշակման և հաստատման աշխատանքների կոորդինացում,

6) ագրովերամշակող և արտահանող ընկերությունների կողմից պտուղբանջարեղենի և խաղողի գնումների նախապատրաստական աշխատանքների և գնումների կանխատեսվող ծավալների մշտադիտարկում և գնումների գործընթացի համակարգում,

7) տեղական շուկայում սննդամթերքի պահանջարկի և ինքնաբավության մակարդակի մշտադիտարկում,

8) սննդամթերքի առանձին տեսակների միջազգային շուկայի ուսումնասիրություններ

9) այլ գերատեսչությունների կողմից մշակված ագրովերամշակող արդյունաբերության և ագրոբիզնեսի բնագավառներին առնչվող իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների նախագծերի փորձաքննություն,

10) ՀՀ-ում և արտերկրում կազմակերպվող տոնավաճառներում գյուղացիական տնտեսությունների և ագրովերամշակող ընկերությունների մասնակցության ապահովման,  տեղական արտադրողներին մարքեթինգային գործունեության իրականացման աջակցություն և ագրոպարենային արտադրանքի արտահանման խթանում,

11) բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ մի­ջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին սահմանված կարգով մասնակցություն,

12) քաղաքացիների նամակների և դիմումների քննարկում և իրավասության սահմաններում բարձրացված հարցերի լուծման ապահովում,

13) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մարզերի համապատասխան ծառայությունների և տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցություն,

14) պետական մարմիններում և կազմակերպություններում ագրովերամշակման և ագրոբիզնեսի ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցություն:

 

 

Վարչության պետ ` Գևորգ Ղազարյան

Հեռ.` (+37411) 230 180

Էլ.փոստ՝ gevorg.ghazaryan@minagro.am

 

 

Ագրովերամշակման աջակցության բաժնի պետ` Արայիկ Արամյան

Հեռ.` (+37411) 235 471

Էլ.փոստ ՝arayik.aramyan@minagro.am

 

 

Ագրոբիզնեսի զարգացման բաժնի պետ`  Նելսոն Մելքոնյան 

Հեռ.` (+37411) 297 338

Էլ.փոստ՝ nelson.melqonyan@minagro.am

 

Ագրովերամշակման զարգացման վարչության կանոնադրություն 

 

 

Տպել