ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գործառույթները
Վարչությունն աշխատանքներ է իրականացնում նախարարության համակարգում արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ տնտեսական կապերի հաստատման, արտասահմանյան երկրներում կադրերի վերապատրաստման ուղղությամբ, ամրապնդում է սփյուռքի հետ կապերը:
Նպաստում է ոլորտի զարգացման հեռանկարային, համալիր և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը` արտաքին ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների ներգրավման միջոցով:
Վարչությունը կազմակերպում է նախարարության պատվիրակությունների այցելությունները արտասահմանյան երկրներ և արտասահմանյան պատվիրակությունների այցելությունները՝ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպություններ, ապահովում է նախարարության գործունեությանն առնչվող պետական արարողակարգի պահանջների կատարումը:
Համակարգում է նախարարության կապերը օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև արտասահմանյան երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:
Վարչության պետ ` Անդրանիկ Պետրոսյան
Հեռ.` (+37411) 524 610
Էլ.փոստ՝ andranik.petrosyan@minagro.am
Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ` Իռեն Մելքոնյան
Հեռ.` (+37411) 524 610
Էլ.փոստ՝ iren.melkonyan@minagro.am
Պետությունների հետ համագործակցության բաժնի պետ` Տաթևիկ Կարապետյան
Հեռ.` (+37411) 524 610
Էլ.փոստ՝ tatevik.karapetyan@minagro.am
Արտաքին կապերի վարչության կանոնադրություն