ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) իրավական ակտերի նախագծերի մշակում և նախապատրաստում, դրանց վերաբերյալ իրավական-փորձագիտական եզրակացությունների ներկայացում,
բ) իրավական ակտերի նախագծերի պատրաստման աշխատանքների վերահսկում, նախարարի նորմատիվ բնույթի հրամանները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման ներկայացման աշխատանքների կազմակերպում,
գ) աջակցություն՝ աշխատակազմի և համակարգի կազմակերպությունների կողմից ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի կիրարկման գործընթացներին, իրավաբանական անձանց պետական գրանցման ապահովում,
դ) նախարարության կողմից կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի մշակում, միջազգային, միջպետական պայմանագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն, բնօրինակների հաշվառման և գրանցման աշխատանքների վերահսկում,
ե) դատական և պետական այլ մարմիններում նախարարության ներկայացուցչության ապահովում, նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման նկատմամբ վերահսկողության ապահովում,
զ) նախարարություն դիմած քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվության և նրանց կողմից ներկայացված դիմումների և բողոքների վերաբերյալ պատասխանների տրամադրում,
է) օրենքով սահմանված կարգով ՀՀ պետական գույքի մասնավորեցման կամ լուծարման գործընթացի նախապատրաստման աշխատանքներին մասնակցություն,
ը) օտարերկրյա պետություններում գյուղատնտեսության ոլորտների իրավական կարգավորման կառուցակարգերի ուսումնասիրման վերլուծություն և ոլորտի օրենսդրության մոտարկման համակարգում և կազմակերպում,
թ) կառավարության նիստի, նախարարական կոմիտեների նիստերի օրակարգերում ընդգրկված նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
Վարչության պետ` Գուրգեն Ավագյան
Հեռ.` (+37411) 529 231
Էլ.փոստ՝ gurgen.avagyan@minagro.am
Իրավական ակտերի փորձաքննության և դատական ներկայացուցչության բաժնի պետ` Քրիստինե Գևորգյան
Հեռ.` (+37411) 526 367
Էլ.փոստ՝ qristine.gevorgyan@minagro.am
Իրավական ապահովման և պայմանագրային բաժնի պետ` Լիանա Գրիգորյան
Հեռ.` (+37411) 526 367
Էլ.փոստ՝ liana.grigoryan@minagro.am
Իրավաբանական վարչության կանոնադրություն