Բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակում,
2) սննդամթերքի անվտանգության բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակում,
3) սննդամթերքի անվտանգության ապահովման իրավիճակի ուսումնասիրություն և վերլուծություն, խնդիրների բացահայտում,
4) սննդամթերքի անվտանգության ոլորտում կատարված վերլուծությունների և կանխատեսումների հիման վրա հայեցակարգերի և զարգացման ծրագրերի մշակման գործընթացներին մասնակցություն և իրականացման մոնիթորինգ,
5) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎՎՀԿԿ) համակարգի ներդրման աշխատանքներին աջակցության ապահովում,
6) սննդամթերքի անվտանգության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի), մշակման ու քննարկման գործնթացներին` սահմանված կարգով մասնակցություն,
7) բնագավառին առնչվող ստանդարտների և այլ իրավական (նորմատեխնիկական) փաստաթղթերի նախագծերի մշակմանն աջակցելը,
8) ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին ըստ անհրաժեշտության պարզաբանումներ և խորհրդատվության տրամադրում և մասնակցություն,
9) սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող միջազգային կազմակերպությունների հետ իրականցվող աշխատանքների համակարգում,
10) քաղաքացիների նամակների և դիմում բողոքների քննարկումը և իրավասության սահմաններում բարձացված հարցերի լուծման ապահովում,
11) իրականացնում է նախարարի հրամաններով,սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:
Բաժնի պետ ` Աշխեն Շիրվանյան
Հեռ.` (+37411) 297 434
Էլ.փոստ՝ ashkhen.shirvanyan@minagro.am
Սննդամթերքի անվտանգության բաժնի կանոնադրություն