Հայտարարություն կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցության հայտեր ներկայացնելու մասին
2018-01-11
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստում N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:
Ծրագրին մասնակցել ցանկացող, կաթիլային համակարգեր ներդնող այն մասնագիտացված կազմակերպությունները, որոնք բավարարում են Ծրագրի 22-րդ կետի 2) ենթակետի դ պարբերությամբ սահմանված պայմաններին և չափանիշներին, կարող են Ծրագրում ներկայացված (էջ 11) ձևաչափին համապատասխան հայտ ներկայացնել Նախարարություն:
Ստացված հայտերի հիման վրա մասնագիտացված կազմակերպությունների ցանկը, նաև վերջիններիս գործունեության և կատարած աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկատվությունը (առկայության դեպքում) կտեղադրվի կայքում:
Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվեն միայն այն տնտեսավարողներին (վարկառուներին) տրամադրված վարկերը, որոնց հողատարածքներում կաթիլային համակարգերի ներդրումն իրականացվում է վերը նշված ցանկում առկա մասնագիտացված կազմակերպությունների կողմից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն