Հայկական 12 գինեգործական ընկերություններ Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին

2017-02-07

1 Հայկական գինեգործական ընկերությունների պատվիրակությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ   մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվա քաղաքում ընթացող «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել  ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Եվգենի Գրոմիկոն:

 

  Ռոբերտ Մակարյանի խոսքով` ցուցահանդեսի առաջին օրն արդեն իսկ զգացվում է հետաքրքրություն հայկական գինիների նկատմամբ` հիմնականում մեզ համար թիրախային շուկա համարվող Ռուսաստանի կողմից։

 

Հայկական տաղավար են այցելել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը,  ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը։

 

Հայկական պատվիրակությունը ներկայացնում են 12 գինեգործական ընկերություններ` արտերկրյա սպառողին ներկայացնելով շուրջ 50 անուն  հայկական գինիներ։

 

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 10-ը ներառյալ։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել