Նախարարության աշխատակազմի տնտեսական բաժինը ապահովում է աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը՝ էլեկրոէներգիայի, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի և փոստի համապատասխան բաժանմունքների հետ բնականոն աշխատանքները, իրականացնում է աշխատակազմի գնման գործընթացն ու գույքի պահպանումը, կատարում ծառայողական մարդատար ավտոմեքենաների ուղեթերի, բենզինի շարժի, տեխնիկական սպասարկման, տարեկան պետական տեխնիկական զննման ստուգատեսի աշխատանքները, կազմակերպում է պահեստավորված նյութական արժեքների արդյունավետ օգտագործումը, ներկայացնում է վարչական շենքի սարքինությունն ու նորմալ շահագործումն ապահովելու վերաբերյալ առաջարկություններ:
Հսկողություն է իրականացնում աշխատակազմին սպասարկող ծառայությունների կողմից ներկայացվող կատարողական ակտերի, փոխադարձ հաշվարկների և վարձավճարների հաշվարկման նկատմամբ և ապահովում դրանց վճարումները:
Իրականացնում է առկա համակարգչային և այլ տեխնիկայի պահեստամասերի պահպանության գործը, ինչպես նաև կատարում է տեխնիկայի սպասարկող կազմակերպությունների հետ փոխադարձ ակտերի և հաշվարկների ճշգրտման աշխատանքները, իրականացնում է համակարգչային տեխնիկայի վերաբաշխման փաստաթղթային ձևակեպումները, քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների մրցույթի և տվյալ պաշտոնների ծառայողների ատեստավորման գործընթացի համակարգչային սպասարկումը:
Սահմանված կարգով տարեկան մեկ անգամ նախարարությունում կազմակերպում է գույքագրում և հսկողություն իրականացնում գույքի անվնաս պահպանության ու շարժի նկատմամբ:
Նախարարության ղեկավարությանը և աշխատակազմին ապահովում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններով, գրենական պիտույքներով, տնտեսական և այլ անհրաժեշտ ապրանքներով:
Բաժնի պետ` Հրաչյա Նիկողոսյան
Հեռ.` (+37410) 561 290
Էլ.փոստ՝ hrachya.nikoghosyan@minagro.am
Տնտեսական բաժնի կանոնադրություն