Պարենային անվտանգություն

ö«G«0250

Պարենային անվտանգության ապա­­հովումն ազգային ան­վտան­գու­թյան կա­րևո­րա­գույն բաղադրիչներից է:

 

 Այն կարևորվում է ինչպես միջազգային, այնպես էլ Հա­յաս­տանի Հանրապետությունում ընդուն­ված բազմաթիվ իրավական ակտերով, որոն­ցից կարելի է առանձնացնել.

 

 

- Մարդու Իրավունքների Հռչակագիրը,

 - ՄԱԿ-ի Հազարամյակի Զարգացման նպատակները,

 - «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը,

 - «Հայաստանի Հանրապե­տու­թյան ազ­գային անվտանգության ռազմա­վարու­թյու­նը»,

 - «Հայաստանի Հանրա­պետու­թյան պարե­նային անվտանգության ապա­հովման հայեցակարգը»,

 - «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվա­կանների կայուն զարգացման ռազմավարությունը»,

 - Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտենբերի 1-ի N48 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության պարենային ապա­հովության հայեցակար­գից բխող միջոցառումների 2017-2021 թվականների ծրագիրը»:

 

 Պարենային անվտանգության բնագավառում համակարգված քաղաքակա­նու­թյուն իրականացնելու նպատակով 2011 թվականի Հայաստանի Հանրապետության Նախագահի մայիսի 18-ի N ՆԿ-91-Ն կարգադրությամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգու­թյան ապա­հովման հայեցակարգը», որի նպատակն է ապահովել բնակ­չու­թյան բոլոր խմբերի համար առողջա­պահական նորմերին համապատաս­խա­նող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսա­կան մատչելիությունը, ինչպես նաև նա­խադրյալ­ներ ստեղծել դիմակայելու ներքին ու արտաքին շուկայի անբարենպաստ փոփոխություններին և հնարավոր արտակարգ իրավիճակ­նե­րի բացասական հետևանք­ներին:

 

 «Հայաստանի Հանրապետության պարենային անվտան­գության ապա­հովման հայեցակարգի» հիմնական խնդիրներն են՝

 

1) ագրոպարենային համակարգի բնատնտեսական ներուժի արդյունավետ օգտա­գործումը, մրցունակ ագրոպարենային համակարգի կայացումը և համընթաց զարգացումը,

 2) սննդամթերքի ինքնաբավության անհրաժեշտ մակարդակի ապահովումը,

 3) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման համակարգի արդիա­կանացումը,

 4) սննդամթերքի տնտեսական և ֆիզիկական մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության մակարդակի բարձրացումը,

 5) բնակչությանը լիարժեք սննդով ապահովելը,

 6) տարածքային համաչափ զարգացման միջոցով պարենային ռեսուրսների արդյու­նավետության բարձրացումը,

 7) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում պարե­նային ճգնաժամերի կանխարգելումն ու կանխումը,

 8) պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից բնական ռեսուրս­ների հավասարակշռված օգտագործումը և շրջակա միջավայրի վրա բացասա­կան ազդեցությունների կանխարգելումը,

 9) բնակչության սոցիալական ապահովվածության և սոցիալապես խոցելի խմբերի հուսալի պաշտպանվածության ապահովումը

 10) հայեցակարգի դրույթներից բխող ծրագրերի համալիր իրագործման ապահո­վումը:

 

Պարենային անվտանգության ապահովման ուղղություններն են՝

 

1) ագրոպարենային համակարգի զարգացումը,

 2) սննդամթերքի ինքնաբավության (անկախության) ապահովումը,

 3) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովումը,

 4) սննդամթերքի տնտեսական և ֆիզիկական մատչելիության ապահովումը,

 5) բնակչությանը լիարժեք սննդով ապահովելը,

 6) տարածքային համաչափ զարգացման միջոցով պարենային ռեսուրսների արդյու­­նավետության կառավարումը,

 7) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում պարե­նային անվտանգության ապահովումը,

 8) պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից բնական պաշար­ների հավասարակշռված օգտագործումը և շրջակա միջավայրի վրա բացասա­կան ազդեցությունների կանխարգելումը:

 

 Յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգությունը համարվում է ապա­հով­ված, եթե առկա է տնտեսության այնպիսի մակարդակ, որն երաշխավորում է բնակ­չու­թյան համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդա­մթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը:

 

Սննդամթերքի ֆիզիկական մատչելիությունը բնակչության գնողունակ պա­հանջարկը բավարարող ծավալներով սննդամթերքի առաջարկի ապա­հովումն է:

 

 Սննդամթերքի տնտեսական մատչելիությունը բնակչության գնողունակ պահանջարկի մակարդակ է, որն ապահովում է բնակչության կողմից սննդամթերքի ձեռքբերման հնարավորություն ֆիզիոլոգիական նորմերին համա­պա­տասխան:

 

Երկրի պարենային անվտանգության բնորոշման համար առավել կարևոր ցուցանիշ է պարենամթերքի ինքնաբավության մակարդակը:

 

Հանրապետության ազգային պարենային հաշվեկշռի տվյալների վերլուծու­թյունը վկայում է, որ, էներգետիկ արժեքով հաշվարկված, կարևորագույն սննդա­մթերքների ինք­նա­բավության մակարդակը 2017 թվականի տվյալներով կազ­մում է շուրջ 55 %:

 

Հանրապետությունում ինքնաբավության բարձր մակարդակ է ապահովվում` կար­տոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի, խաղողի, մանր եղջե­րա­վորների մսի, ձվի, ձկան ուղղությամբ, միջին մակարդակից բարձր ինքնաբավության մակարդակ գոյություն ունի խոշոր եղջերավորների մսի և կաթի ու կաթնամթերքի համար, իսկ ցորենի, հատիկաընդեղեն մշակա­բույսերի, բուսական յուղի, թռչնի և խոզի մսի ինքնաբավության մակար­դակը  շարու­նակում է մնալ ցածր:

 

 2018թ. ընդհանուր վերցրած գյուղատնտեսությունում նախթրդ տարվա համեմատությամբ գրանցվել է համախառն արտադրանքի նվազում՝ 7.6 %-ով, ընդ որում բուսաբուծությունում՝ 12.1 %, իսկ անասնաբուծությունում  2.7 %:

 

ՀՀ ազգային պարենային հաշվեկշռի 2015-2017 թվականների տվյալներով առաջնահերթ անհրաժեշտ պարենա­մթերք­ների ինքնա­բավության մակարդակը հետևյալն է.

 

food-security

 

Երկրից ընդհանուր արտահանման մեջ գյուղատնտեսական ծագման արտա­դրատեսակների տեսակարար կշիռը 2018 թվականին կազմել է 28.9 %:  2018 թվականին արտահանվել է 697.7 մլն ԱՄՆ դոլարի գյուղատնտեսական ծագման արտա­դրատեսակներ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 8.0 %-ով: 2018 թվականին հանրապետությունից արտահանվել է 163 706.0 տոննա բանջարեղեն, միրգ և կարտոֆիլ, այդ թվում` 109322.0 տոննա պտուղ, հատապտուղ և խաղող, որից՝ 15541.0  տոննա խաղող, 50685.0 տոննա բանջարեղեն և 3699.0 տոննա կարտոֆիլ: 

 

2018 թվականին պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող  ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 188.7 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող, այդ թվում` 39.9 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 17.9 հազար տոննա լոլիկ, 31.2 հազար տոննա պտուղ և 117.6 հազար տոննա խաղող:

 

 

 

Տպել