Ագրարային քաղաքականություն

agrarayinԳյուղատնտեսությունը երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 15 %-ը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ը ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրա-քանչյուրին բաժին է ընկնում 1.48 հա հողատարածք։ Հանրապետության զբաղվածների 31.3%-ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։

 

agrar-policy

Ագրարային ոլորտում ուղենշային փաստաթղթերից են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը, որում նախանշվում են ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց իրականացումն ապահովող միջոցառումները։

 

Միաժամանակ ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել է ՀՀ գյուղատնտեսության տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի նախագիծ, ըստ որի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ռազմավարական հիմնական ուղղություններն են.

 

•    հողի շուկայի զարգացում,
•    գյուղատնտեսության ենթակառուցվածքների զարգացում,
•    գյուղատնտեսական կայունություն և ռիսկերի նվազեցում,

 

Հայաստանի Հանրապետության ագրարային հատվածում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը առաջիկա տարիներին կնպատակաուղղվի գյուղա-տնտեսության արդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողների, սպասարկող ենթակառուցվածքների եկամուտների ավելացմանը և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը։

 

ՀՀ կառավարության ծրագրով նպատակ է դրվել չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործումը, ոռոգման ջրի հասանելիության մակարդակի բարձրացումը, ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառումը, մեքենատրակտորային համակազմի թարմացումը և ագրոպարենային համակարգի սարքավորումների, սննդի անվտանգության համակարգերի ներդրման աջակցությունը, տեղական սերմնաբուծության, սերմարտադրության և ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը, կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելումը, գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության զարգացումը, ապահովագրական համակարգի ներդրումը և գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

 

Ագրոպարենային ոլորտի բարեփոխումները կուղղվեն հետևյալ խնդիրների լուծմանը.

 

•    պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության արդյունքում մի շարք պետական աջակցության ծրագրերի համատեղ իրականացում.
•    հողային ռեսուրսների նպատակային օգտագործման վիճակի բարելավում և հողատեսքերի խոշորացում.
•    գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծում և մրցունակության բարձրացում.
•    գյուղատնտեսության տնտեսավարման  ձևերի զարգացում, հատկապես կոոպերացիայի խթանում.
•    մատչելի մեխանիզմների կիրառմամբ ագրոպարենային ոլորտի տեխնիկական հագեցվածության վիճակի բարելավում.     
•    խորհրդատվական համակարգի կատարելագործում,
•    գյուղատնտեսական մթերքների իրացման պայմանների բարելավում, գյուղատնտեսական մթերքների արտադրողների և վերամշակողների փոխհարաբերությունների կատարելագործում.
•    ագրարային արտադրական և սպասարկման գործընթացներում արդիական մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման աջակցություն,
•    գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծում:

 

Նշված քաղաքականության իրականացման  նպատակով ՀՀ-ում միջնաժամկետ ժամանակահատվածում պետական բյուջեով նախատեսվող ծախսերը առաջնահերթ  կնպատակաուղղվեն հետևյալ ծրագրերի իրականացմանը.

 

-    ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրում,
-    կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն,
-    մատչելի մեխանիզմներ՝ ֆինանսական վարձակալությամբ, լիզինգով գյուղա-տնտեսական և ագրոպարենային ոլորտի տեխնիկական միջոցների մատակարարում,
-    գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին և գյուղատնտեսական մթերքների վերամշակող սուբյեկտներին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  մեխանիզմների կիրառում,
-    ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող ինտենսիվ այգեգործության խթանման միջոցառումներ,
-    խաղողագործության և գինեգործության զարգացման միջոցառումներ,
-    հողերի ագրոքիմիական հետազոտություններ և բերրիության բարձրացում,
-    անասնաբուծության զարգացում
-    անասնապահության ոլորտում առաջադիմական տեխնոլոգիաների ներդրում,
-    գյուղատնտեսությունում ապահովագրական փորձնական ծրագրի իրականացում,
-    տեղեկատվական և խորհրդատվական ոլորտի ամրապնդում և զարգացում,
-    սերմնաբուծության և  սերմապահովության միջոցառումների կազմակերպում,
-    սերմերի որակի ստուգում և պետական սորտափորձարկում,
-    բույսերի պաշտպանության միջոցառումներ,
-    գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումներ,
-    բնական կերհանդակների նպատակային և համակարգված օգտագործում:

 

Ագրոպարենային համակարգի զարգացման քաղաքականության մեջ, որպես հիմնական գերակայություններ են դրված՝ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացում, բնակլիմայական ռիսկերի մեղմումն ու տնտեսավարողների եկամուտների ավելացումը:

 

Իրականացվող ագրարային քաղաքականության և դրան ուղղված ծրագրերի կենսագործման արդյունքում  միջնաժամկետ ժամանակահատվածում յուրաքանչյուր նախորդ տարվա նկատմամբ  կապահովվի  գյուղատնտեսության համախառն արտադրանքի  4.7-6.5 % աճ:

 

Տպել