Վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ապահովում է գյուղատնտեսության բնագավառի ծրագրերի իրականացման ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրման, ամփոփման, մշակման, վերլուծության և գնահատման աշխատանքների իրականացումը,
2) ապահովում է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմման և մեթոդական աջակցության տրամադրման աշխատանքները,
3) ապահովում է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, ձևաթղթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարման համակարգման աշխատանքները,
4) ապահովում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից ստացված` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող` իրենց բնագավառների ծրագրերի կատարման աստիճանը բնորոշող ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների հավաքագրման, վերլուծության, մոնիթորինգի ու գնահատման աշխատանքները,
5) ապահովում է գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի, ազդեցությունների և արդյունավետության գնահատման նպատակով մոնիթորինգի գործընթացի կառավարումը /պլանավորումը, կազմակերպումը, վերահսկողությունը/,
6) գյուղատնտեսության բնագավառում միջազգային և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցությունը՝ մոնիթորինգի և գնահատման մասով,
7) մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչուր տարվա գործունեության ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակման համար առաջարկությունների ներկայացման աշխատանքներին,
8) ապահովում է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի կատարման վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների և տեղեկանքների կազմման աշխատանքները,
9) ապահովում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների գնահատումը,
10) ապահովում է գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ վերլուծական և իրավիճակային նյութերի պատրաստումը,
11) վերլուծությունների տրամադրման միջոցով մասնակցում է գյուղատնտեսության բնագավառի քաղաքականության և իրավական ակտերի նախագծերի մշակմանը,
12) մասնակցում է գյուղատնտեսության բնագավառի ծրագրերի իրականացումը կանոնակարգող օրենսդրությունում լրացումների և փոփոխությունների կատարման գործընթացին,
13) ապահովում է վարչությանը հասցեագրված և հանձնարարված քաղաքացիների դիմումներում, բողոքներում և առաջարկություններում արծարծված հարցերի ուսումնասիրությունները,
14) իրականացնում է նախարարի հրամաններով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:
Վարչության պետ `
Հեռ.` (+37411) 530 333
Էլ.փոստ՝
Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ՝
Հեռ.` (+37411) 530 333
Էլ.փոստ՝
Վերլուծության բաժնի պետի ժ.պ.` Դավիթ Մարտիրոսյան
Հեռ.` (+37411) 530 333
Էլ.փոստ՝ davit.martirosyan@minagro.am
Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության կանոնադրություն