ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության բաժնի պետ Կանատ Սարսենբեկովի հետ: ԵՏՀ ներկայացուցիչը Հայաստան է ժամանել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղմթերքի և պարենային մթերքների առաջարկի և պահանջարկի համատեղ կանխատեսումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են […]
Պաշտոնական Լրահոս
Ինչպե՞ս պայքարել լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ. Ոսկետափ համայնքում ֆերմերների համար կազմակերպվել է սեմինար
2019-07-11
Արարատի մարզի Ոսկետափ համայնքում հուլիսի 10-ին կազմակերպվել էր դաշտային սեմինար՝ ֆերմերներին լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի պիլոտային ծրագրի մանրամասներն ու ընթացիկ արդյունքները ներկայացնելու նպատակով։ Սեմինարին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՀՀ ԿԵ ՍԱՏՄ) ներկայացուցիչները։ Ծրագրի նպատակն է Արարատի Ոսկետափ […]
Հանդիպում՝ «Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ
2019-07-08
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է «Երիտասարդ ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության գյուղոլորտի պատասխանատուները։ Ողջունելով ներկաներին՝ Արտակ Քամալյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ներկայացրել նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում կողմերը կարող են ընդհանուր հետաքրքրություններ ունենալ։ Փոխնախարարը մասնավորապես կարևորել է գյուղական բնակավայրերում բնակվող ՀՀ […]
Արտակ Քամալյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին
2019-06-24
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հունիսի 21-24-ը գտնվում էր Իտալիայի Հանրապետությունում` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի 41-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստի ընթացքում քննարկվել է պարենի և գյուղատնտեսության բնագավառների վիճակը, ներկայացվել են ՊԳԿ-ի տարածաշրջանային համաժողովների, ինչպես նաև գյուղատնտեսության, հումքի, ձկնաբուծության, անտառտնտեսության, պարենային ապահովության հարցերով կոմիտեների հաշվետվությունները, ՊԳԿ-ի 2018-2021 թվականների միջնաժամկետ ծրագիրը և ՊԳԿ-ի […]
Գյուղոլորտի պատասխանատուներն Արարատում և Արմավիրում հետևել են լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ընթացքին. արդյունքները գոհացուցիչ են
2019-06-21
Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվող լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի ծրագրի ընթացքը գնահատելու նպատակով Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ այսօր այցելել են Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներ: Այս պիլոտային ծրագրի նպատակն է Ոսկետափ և […]