Համագործակցություն այլ երկրների հետ

Նախարարությունը մշտապես աշխատանքներ է իրականացնում արտասահմանյան երկրների և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ բազմակողմանի կապերի հաստատման, դրանց ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ապահովման ուղղությամբ:

  

Ավելի քան 25 արտասահմանյան երկրների հետ կնքվել են ագրոպարենային բնագավառում համագործակցության միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր: Աշխատանքներ են իրականացվել այլ պետությունների հետ նմանատիպ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ:

 

Շուկայական էկոնոմիկային հաջողությամբ անցնելու գործում կարևոր տեղ է հատկացվում արտաքին ֆինանսական ռեսուրսների, այդ թվում նաև մասնավոր ներդրումների ներգրավման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Դրանք հիմնականում ուղղվում են տեղական ձեռնարկատիրական գործունեության խրախուսմանը, առաջավոր տեխնոլոգիաների կիրառմանը` արտադրության արդիականացման ճանապարհով: Այս ուղղությամբ համագործակցություն է ծավալվել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Նիդեռլանդների Թագավորության, Չինաստանի, Հունաստանի, Հնդկաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որոնք շարունակվել են ֆինանսավորել հանրապետությունում իրականացվող տարբեր դրամաշնորհային ծրագրեր: 

 

Գյուղատնտեսական նյութատեխնիկական մատակարարման համակարգի բարելավման նպատակով Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունները Հայաստանի կառավարությանը տարիներ շարունակ տրամադրել են դրամաշնորհներ, որոնցով ձեռք են բերվել գյուղատնտեսական ապրանքներ, մեքենասարքավորումներ: Ընդարձակվել է համագործակցությունը միջազգային գիտական հաստատությունների հետ` Բույսերի գենետիկական ռեսուրսների միջազգային ինստիտուտ (IPGRI) և Չորային գոտիներում գյուղատնտեսական հետոզոտությունների միջազգային կենտրոն (ICARDA):

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը անդամակցում է Պարենի և գյուղատնտեսության գենետիկական ռեսուրսների միջազգային համաձայնագրին (ITPGRFA), Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիային (IPPC): Շարունակվում են Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը (UPOV) անդամակցելու աշխատանքները: 

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը առաջիկայում ևս կշարունակի զարգացնել երկկողմ և բազմակողմ, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը` մշակելով կոնկրետ հիմնարար հայեցակարգեր: Մասնավորապես, կշարունակվեն աշխատանքները հետևյալ ուղղություններով. 

 

– Ինտեգրացիոն գործընթացների զարգացում, առաջատար երկրների /ԱՄՆ, Ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իսրայել, Հունաստան/ հետ առկա հարաբերությունների խորացում և նոր կապերի հաստատում: 

– Համագործակցություն Պարսից Ծոցի արաբական երկրների հետ: Չունենալով զարգացած գյուղատնտեսություն` այդ երկրներում մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Համագործակցության ոլորտներ կարող են հանդիսանալ բուսաբուծությունը, անասնապահությունը: 

– Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցության շրջանակներում ակտիվ համագործակցություն արտասահմանյան երկրների հետ գյուղատնտեսական մթերքների արդյունավետ արտաքին առևտրի կազմակերպման նպատակով: 

– Սփյուռքահայ գործարարների ներգրավում ու մասնակցություն գյուղատնտեսության զարգացման ծրագրերի իրականացման գործընթացներին: 

– Կարևորելով արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ կողմից իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերի մշակում: Այդ ծրագրերը տրամադրվում են դրամաշնորհի տեսքով և ուղղված են արձագանքելու ստացող երկրի հրատապ և չնախատեսված պահանջներին: Ներկայումս, ՊԳԿ-ի քննարկման է ներկայացվել մի շարք տեխնիկական համագործակցության ծրագրերի նախագծեր: 

— Առավել ակտիվ կապերի հաստատում եվրոպական երկրների հետ` հատկապես արևելաեվրոպական, մերձբալթյան երկրների հետ շուկայական տնտեսության անցման փուլում այդ երկրների փորձն ուսումնասիրելու և դրանց առաջավոր փորձը Հայաստանում ներդնելու նպատակով, Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի՝ գյուղատնտեսությանը վերաբերող աշխատանքների իրականացում:

- Համագործակցություն տարածաշրջանային երկրների հետ /Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վրաստան, Իսրայելի Պետություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն/ առկա հարաբերությունների խորացման և զարգացման նպատակով: 

– ԱՊՀ ագրոպարենային հարցերով միջկառավարական խորհրդի և Սևծովյան տնտեսական համագործակցության (BSEC) գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական խորհրդի կողմից ընդունված համատեղ ծրագրերի մշակում, դրանց ընդունում և իրագործում:

 

Անասնապահության զարգացումը Սյունիքի մարզում 

 

Գյուղական շրջանների զարգացումը Մեղրիի տարածաշրջանում 

 

Անասնաբուժական ծառայությունների տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցությունը Հայաստանում

 

 

Տպել