Պաշտոնական լրահոս
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. թարմ պտուղ – բանջարեղենի արտահանումն ավելացել է
2014-04-17
Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է: Ապրիլի 17-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 17 հազար 319 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակի 5 հազար 302 տոննայի դիմաց: Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում առաքվում է Ռուսաստան ,Վրաստան, Իրաք, ԱՄԷ:
Ժամկետանց թունաքիմիկատների գույքագրում
2014-04-16
«Ժամկետանց թունաքիմիկատների վերացման և կանխարգելման կարողությունների բարելավում` իբրև նախկին Խորհրդային Միության երկրներում չօգտագործված վնասակար քիմիական նյութերի հետ կապված խնդիրների լուծման օրինակ» տարածաշրջանային GCP/RER/040/EC ծրագրի շրջանակներում հանրապետության տարածքում մեկնարկել է ժամկետանց պեստիցիդների և դրանցով աղտոտված տարածքների գույքագրման աշխատանքները: Գույքագրումն իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2014 թվականի ապրիլի 4-ի N 86-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, ՄԱԿ-ի պարենի […]
Հաղորդագրություն
2014-04-16
Արձագանքելով «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանի օրերս արված հայտարարությանը՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարանները լիցենզավորելու պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար ձկնաբուծարանների կողմից 15,0 մլն դրամ պետական տուրքի վճար սահմանելու մասին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է՝ – Արթուր Աթոյանի հայտարարության մեջ նշված վերոհիշյալ «փաստերը», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Լիցենզավորման պարտադրանքի […]
Խորհրդակցություն նախարարի մոտ
2014-04-14
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը համակարգի պատասխանատուներին ներկայացնելով ՀՀ նոր վարչապետի նշանակման հետ կապված տեղեկատվությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց, պահանջելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումները սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը։ Այդ թվում՝ Գարնան գյուղատնտեսական աշխատանքների գրաֆիկների պահպանումը։ Ցրտահարությունից տուժած համայնքներին օժանդակություն ցուցաբերելու ՀՀ կառավարության […]
Զատիկը կդիմավորենք տեղական որակյալ ու թարմ ձվով. խոստանում են արտադրողները
2014-04-11
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր: Արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլ ամսին ձվի օրական արտադրությունը շուրջ 150.000 հատով […]
Խորհրդակցություն՝ ցրտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ
2014-04-11
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը: Ներկայացնելով որոշմամբ սահմանված միջոցառումները, օգնության ձևերն ու դրանց հատկացման կարգը, նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել սերմերով ապահովվածության գործընթացի արագացումը: […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին
2014-04-10
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին: Ընդգծելով մեր երկրում ՊԳԿ-ի իրականացնող գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը, նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարևորություն ունեցող հիմնահարցերը, որոնց լուծման մեջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի այցը Գեղարքունիքի մարզ
2014-04-08
Աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին և գյուղում իրականացված պետական օժանդակման ծրագրերին: «Բարեբախտաբար գյուղացուն սատարելու այս քաղաքականությունը տարեցտարի ավելի նյութական ու նպատակային է դառնում: Մատչելի գներով սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուց […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը շնորհավորել է համակարգի կին աշխատակիցներին
2014-04-07
«Ազգային ամենամեծ արժեքի՝ Հայրենիքի բնորոշիչը մեզանում մայրն է: Մեզ համար մայր են նաև մեր հողը, մեր լեզուն, մեր օջախը: Ուստի, մեր տոնացույցի ամենակարևոր ու իմաստալից տոնն էլ Մայրության և գեղեցկության տոնն է, որի առթիվ շնորհավորում եմ մեր երկրի գյուղատնտեսությանն առնչվող մեր մայրերին, քույրերին, կանանց »: Այսպես սկսեց իր շնորհավորանքի խոսքն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին
2014-04-07
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի և «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ անդամների հանդիպման ժամանակ քննարկվեց Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրը: Նախարարի պաշտոնակատարը նշեց,որ հարցի կանոնակարգման ուղղությամբ կառավարության ձեռնարկած համապատասխան քայլերը միտված են ոչ միայն ընդերքի ջրային պաշարների վերականգնմանը, այլև ջրի նվազագույն ծախսով ձկնաբուծական մթերքների առավելագույն ծավալների ապահովվմանը: «Այդ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայերին
2014-04-03
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում քեսաբահայությանն աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. վնասների մասին խոսելը վաղաժամ է
2014-03-31
Երեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին: Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում ցրտահարության վտանգը դեռևս պահպանվում է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը […]
Հաղորդագրություն. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է
2014-03-30
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար: Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների ընթացքին
2014-03-28
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը սկսվել է մարզերում,ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին: Արմավիրի մարզում նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները: «Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտևի,որովհետև […]
Հրատապ խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ
2014-03-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն հանրապետությունում սպասվող կլիմայական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով մարտի 31-ից սպասվում է ջերմաստիճանի անկում՝ գիշերը կդիտվի օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին՝ 5 աստիճան ցուրտ։ Մեծ է ցրտահարման վտանգը հանրապետության ցածրադիր գոտում ժամանակից շուտ ծաղկած ծիրանենիների և […]