Պաշտոնական լրահոս
Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ զեկույց
2014-05-31
Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր Ազգային ժողովում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ զեկույցով: Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ 2013 թվականին շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը: 2013 թվականին ճշտված […]
Քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ռազմավարական ծրագրերը
2014-05-30
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կազմակերպած Կայունությունից դեպի զարգացում, Հայաստանի հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեսլականը և զարգացման միտումները խորագրով այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցում էին Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, գյուղատնտեսության ոլորտում գործող պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քննարկվել են գյուղատնտեսության […]
Նախապատրաստվում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրը
2014-05-21
Մայիսի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել են Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի «Արժեքային շղթայի զարգացում» բաղադրիչի նախապատրաստական աշխատանքների շրջանակում միջազգային և տեղական խորհրդատուների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներից բացի քննարկմանը մասնակցել են նաև «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» մասնագետներն ու նշված ծրագիրը նախապատրաստող խորհրդատուներ։ « […]
Հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ
2014-05-16
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Ռուսասատանի Դաշնությունում Կանադայի դեսպանության գյուղատնտեսության և պարենի հարցերով խորհրդական Ջենիֆեր Ֆելոուզին և «Կանադական արտահանումների զարգացման կորպորացիայի» (EDC) Ռուսաստանում և ԱՊՀ-ի երկրներում գլխավոր ներկայացուցիչ Ջոն Պլեյսին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ,հյուրերը նշել են, որ առաջին անգամ են Հայաստանում և հետաքրքված են Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտի հետ փոխշահավետ համագործակցություն […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարին
2014-05-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հեփփիին։ Հանդիպման նպատակը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին ծրագրով Հայաստանի մարզերում իրականացված աշխատանքներին անդրադառնալն ու երկրորդ ծրագրի բանակցային գործընթացին առնչվող հարցերի քննարկումն էր։ Պարոն Միշել Հեփփին շնորհավորել է նախարարին վերանշանակվելու կապակցությամբ, մաղթելով նրան արդյունավետ գործունեություն և […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Թեղենիք համայնք
2014-05-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 11-ին այցելել է Կոտայքի մարզի Թեղենիք համայնք: ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին և հետևել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից թրթուրների տարածման ուղղությամբ տարվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքին: Սերգո Կարապետյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, եղել է գյուղացիական տնտեսություններում և նշել է, որ […]
Քննարկվել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու հարցեր
2014-05-08
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը, Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզպետարանների գյուղվարչության պետերն ու ԳԱՄԿ-երի տնօրենները, գյուղատնտեսության և ջրային […]
«Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն». համաժողով Ծաղկաձորում
2014-05-06
Այսօր Ծաղկաձորում աշխատանքը սկսեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի և Ավստրիական Զարգացման Գործակալության համագործակցությամբ կազմակերպած «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն» տարածաշրջանային համաժողովը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ, փորձագետներ՝ ԱՄՆ Գյուղդեպարտամենտից, Ավստրիական Զարգացման Գործակալությունից , ինչպես նաև Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Կրիտաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովի նպատակն է սերտ […]
Ի գիտություն լրագրողների
2014-05-06
Ս.թ. մայիսի 7-ին, ժամը 12:00-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ ցրտահարության արդյունքում արձանագրված բերքի կորուստների, ցրտահարության հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացված աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ասուլիսի բանախոսն է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Միասնական թիմ, միասնական պատասխանատվություն, միասնական մոտեցում համակարգի խնդիրներին
2014-05-05
Այսպիսին էր վերանշանակումից հետո արտադրական առաջին խորհրդակցությունն անցկացնող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավոր պահանջը համակարգի պատասխանատուներից՝ կապված նոր կառավարության կազմով պայմանավորված տնտեսական նոր մթնոլորտի ձևավորման հետ։ Անդրադառնալով անցած տարիներին միասնական թիմի ստեղծման ուղղությամբ կատարվածին, նախարարը նշեց, որ նոր պայմաններում այդ աշխատանքները պետք է շարունակվեն։ Համակարգի ողջ ներուժը, հնարավորություններն ու կարողությունները պետք է նպատակաուղղվեն […]
Համագործակցություն գինեգործության զարգացմանը նպաստող ծրագրերում
2014-04-28
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Վիեննայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Ռայներ Շտեպանին և Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումի գլխավոր տնօրեն, միջազգային փորձագետ Սեպուհ Բաղդոյանին: Պարոն Շտեպանը տեղեկացրեց, որ երկար ժամանակ համագործակցում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հետ և ներկայումս նպատակ ունի իրականացնել Հայաստանի գինեգործության զարգացմանը նպաստող ծրագիր, և, որ նախատեսում է […]
Լրամշակվում է «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
2014-04-28
Այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում գտնվող Իտալիայի Նոլիսեյի և Լումսայի համալսարանների կոոպերացիայի իրավունքի պրոֆեսոր, կոոպերացիայի և սոցիալական հետազոտությունների եվրոպական ինստիտուտի գլխավոր հետազոտող Անտոնիո Ֆիչիին: Վերջինս Հայաստան է հրավիրվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակմանն աջակցելու, այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Շնորհակալություն […]
Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները
2014-04-23
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հետ: Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի պաշտոնյաները քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս Է հայտնել, որ ֆրանսիացի […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա
2014-04-22
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնել է Ֆրանսիա։ Այցը պայմանավորված է սույն թվականի մայիսին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան նախատեսվող այցից առաջ Փարիզում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի համագործակցության կոնկրետ ուղղությունների քննարկումների և դրանց արդյունքում միջպետական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությամբ։ Ապրիլի […]
Կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները շարունակվում են
2014-04-18
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճը հուսալի նախադրյալներ ստեղծեց այս տարի ևս կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները պահպանելու համար: Միայն մարտ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում մսի արտադրության ծավալներն աճել են շուրջ 5 %, կաթինը` 6.7 %, իսկ ձվինը` 6.1 % -ով: […]