Պաշտոնական լրահոս

Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցել տեղական արտահանողներին դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման խնդրում

2014-08-11

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի հիմնական նպատակն էր տեղական արտադրողների` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրի քննարկումը: Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ-ի Առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը, նախարարի տեղակալները, ինչպես նաև մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք, պահածոներ արտադրող և թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեց «Հայկական միրգ» ծրագրի արդյունավետության բարձրացման հարցը

2014-08-07

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված «Հայկական միրգ» ծրագրի արդյունավետության բարձրացման խնդրի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, փոխնախարար Սամվել Գալստանը, «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանը, «Հայկական միրգ» ԲԲԸ տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը և վերոնշյալ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին հորդորել է ակտիվացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ

2014-08-06

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա հրատապ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:   Ողջունելով հյուրերին, նախարարը նշել է, որ ընթացիկ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար, հատկապես, պտղի որոշ տեսակների և բանջարեղենի համար: Հաշվի առնելով, որ առաջիկայում Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, Սերգո […]

Ավելին

Տեղեկատվություն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և համալրման մասին

2014-08-06

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված վարչական վիճակագրական ռեգիստրի վարման արդյունքում պարզվել է, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա է 14783 միավոր տրակտոր, 1355 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 6099 միավոր տրակտորային կցասայլ, 2030 միավոր տրակտորային խոտհնձիչ, 376 միավոր կերահավաք կոմբայն, 1575 միավոր մամլիչ-բարդոձիչ, 427 միավոր հատիկազտիչ մեքենա, 1856 միավոր տրակտորային շարքացան, 3843 միավոր տրակտորային գութան, […]

Ավելին

Հանրապետությունում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը

2014-08-05

Հանրապետության տարածքում գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքները։   2014թ.հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել է՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 9,5 հազար հեկտարով։ Օգոստոսի 5-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք։   Արարատի և Արմավիրի մարզերում կատարված հացահատիկային […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

2014-08-05

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի գյուղի զարգացման մասնագետ և թիմի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսիին, Բանկի կայուն ռազմավարության դեպարտամենտի գյուղատնտեսության արտադրության տնտեսագետ Բեքզոդ Շամսիևին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանին:   Հանդիպման նպատակն իրականացվող ծրագրի ընթացքի դիտարկումների արդյունքներին ու նոր ծրագրի թիրախային առաջարկներին […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությանը

2014-08-04

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ձկնաբուծության և ակվակուլտուրայի հարցերով ծրագրերի ղեկավար Եվա Կովաչին և ՊԳԿ միջազգային փորձագետ Յակոբ Բրեգնբեյլին:   Հանդիպման նպատակն էր փորձագետներին ներկայացնել հանրապետությունում լճակային ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում ջրի խնայողական օգտագործման հարցը: Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշեց […]

Ավելին

Համագործակցության նոր հեռանկարներ «Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ

2014-08-04

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Հեյֆեր Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանին:   Հանդիպման ժամանակ նախարարը հյուրին նախ համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ընդգծել արդյունավետ համագործակցությունը «Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:   Նախարարը գոհունակությամբ է արտահայտվել Հեյֆեր Ինթերնեյշնլի, Համաշխարհային բանկի և […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2014-08-02

Անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերի մեղմման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի  հրամանով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  բոլոր անտառտնտեսություններին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին առանց արգելքի, անվճար և առանց սահմանափակումների անտառների խոտածածկ տարածքներում իրականացնել խոտհնձի աշխատանքներ:

Ավելին

Երևանում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը

2014-08-02

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում այսօր վերաբացեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:   Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Նախարարը փոխքաղաքապետի ուղեկցությամբ շրջեց տոնավաճառի տաղավարներով, զրուցեց վաճառողների և գնորդների հետ, որոնք հույս […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հետևել է Սյունիքի մարզի ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներին

2014-08-01

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, որը հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով հանրապետությունում առաջատարն է: Մարզպետ Վահե Հակոբյանի, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենի և մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է ցորենի և գարու բերքահավաքի ընթացքին:   Նախարարը եղել է մարզի Բռնակոթ, Իշխանասար, Աղիտու և Նորավան համայնքներում և զրուցել պետական […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ

2014-07-31

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի ունեցավ նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:   Նիստին մասնակցում էին  կոլեգիայի անդամները, Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը, Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանը, Ագրոբիզնեսի կրթության եւ հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն  Վարդան Ուռուտյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ գյուղատնտեսության […]

Ավելին

Ի գիտություն լրագրողների

2014-07-31

Սույն թվականի օգոստոսի 2-ին, ժամը 10:30-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ տեղի կունենա գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառի վերաբացումը:   Հասցե` Կենտրոն վարչական շրջան, «Մալիբու» սրճարանի հարակից տարածք:          

Ավելին

Գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է Արմավիրի մարզի բանջարեղենի բերքահավաքի ընթացքին

2014-07-29

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում ծանոթացել է սկսված բերքահավաքի ընթացքին:   Նախարարի այցի առաջին կանգառն Արտիմետ համայնքն էր, որի բնակչության հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն ու այգեգործությունն է: Այս համայնքում նախարարը հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին և տեղեկացել, որ ընթացիկ տարին այս մշակաբույսի առումով […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Plant for Peace» նախաձեռնության հիմնադրին

2014-07-25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է 2007 թվականից գործող բրիտանական «Plant for Peace» (“Աճեցում հանուն խաղաղության”) նախաձեռնության հիմնադիր Ջեյմս Բրեթին:   Նախաձեռնության նպատակն է հակամարտությունների և հետ-հակամարտային տարածքներում աջակցել գյուղացիական համայնքներին և փոքրածավալ ֆերմերային տնտեսություններին պարենային ապահովության և կայուն տնտեսական զարգացման խնդրում, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում:   Հանդիպման ընթացքում Ջեյմս Բրեթը ներկայացրել է կազմակերպության […]

Ավելին