Պաշտոնական լրահոս
Հանրապետությունում ավելացել են կարտոֆիլի ցանքերը, արտադրության և արտահանման ծավալները
2014-10-29
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին կատարվել է 31 549 հեկտար կարտոֆիլի ցանք, նախորդ տարվա 30 680 հեկտարի դիմաց: Օպերատիվ տվյալներով, հանրապետությունում արտադրվել է 665 000 տոննա կարտոֆիլ, նախորդ ամբողջ տարվա 660 500 տոննայի դիմաց: Հոկտեմբերի 29-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 20 000 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 048 տոննայի դիմաց: […]
Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը պարզաբանում է
2014-10-28
Ի պարզաբանում 2014 թվականի հոկտեմբերի 28-ին yerkir.am էլեկտրոնային կայքում հրապարակված «13 միլիարդ դրամ` խորհրդատվությունների համար, կամ ինչպես է կառավարությունը վատնում դրամաշնորհները» հոդվածին` ստորև ներկայացվում է Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի (ԳԾԻԳ ՊՀ) պատասխանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ի դեմս ԳԾԻԳ ՊՀ-ի, Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ 2011-2016 թվականներին իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և […]
Կառավարությունում քննարկվել են մսամթերքի արտադրության զարգացման ուղիները
2014-10-28
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մսամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են այդ բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներ ու շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: Խորհրդակցությանը մասնակից տնտեսվարողները վարչապետին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները, ոլորտի զարգացման հեռանկարները: Վարչապետը հայտնել է կառավարության աջակցությունը ոլորտի զարգացմանը նպաստելու գործում և կարևորել արտադրական […]
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ձկնաբուծության զարգացմանն ուղղված հարցեր
2014-10-24
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ձկնաբուծության զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: Վարչապետը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ այս ճյուղն ունի արտահանման մեծ հնարավորություններ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ ձկնարտադրության բնագավառում վերջին տարիներին պարբերաբար արձանագրվում է շուրջ 30 […]
2007-2015 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում հանրապետություն է ներկրվել 1881 գլուխ տոհմային երինջներ
2014-10-24
«Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում 2007-2013 թթ. հանրապետություն են ներկրվել 1881 գլուխ շվից, սիմենթալ և հոլշտին ցեղերի տոհմային երինջներ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 64 տնտեսավարող սուբյեկտների: Ծրագրի նպատակն է ՀՀ ներկրել համաշխարհային ճանաչում ունեցող կաթնատու` հոլշտին և կաթնամսատու` շվից և սիմնեթալ ցեղերի տոհմային երինջներ, դրանցից ձևավորել տոհմային նախիրներ և […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա երկու օրերի ընթացքում ավարտել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի բերքահավաքը
2014-10-23
Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության հաղորդագրության` արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված, հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն` տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում: Հոկտեմբերի 26-28-ին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-8 աստիճանով: Նշված մարզերում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ և նույնիսկ ցերեկային ժամերին կգրանցվեն բացասական ջերմաստիճաններ: Ելնելով վերոհիշյալից` […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2014-10-22
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հանրապետության գյուղացիական տնտեսություններին օգտվել առաջիկա 2-3 օրերին սպասվող բարենպաստ եղանակից և ավարտել բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի ու պտուղների բերքահավաքի աշխատանքները` բերքի հնարավոր ցրտահարություններից խուսափելու համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկույցը «Հայագրոֆորում» համաժողովին
2014-10-21
Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայագրոֆորում» համաժողովին Ձեր մասնակցության համար։ Համաժողովը կարևորվում է նրանով, որ այն նվիրված է գյուղատնտեսության աշխատողի օրվան: Հարգելի բարեկամներ, Հայաստանն անկախության հռչակումից ի վեր, այս 23 տարիներին որդեգրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական բարեփոխումների ուղենիշ։ Խորհրդանշական է, որ այդ գործընթացը սկզբնավորվեց ագրարային բարեփոխումներով։ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը` Գյուղատնտեսի օրվա առթիվ
2014-10-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, գիտնականներ, գործարարներ, ֆերմերներ Արդեն չորրորդ տարին է, ինչ մեր հանրապետությունում նշվում է Գյուղատնտեսի օրը: Այն հիանալի հնարավորություն է ընձեռում մեզ, որպեսզի մեր երախտիքի խոսքն ուղղենք հայ շինականին, քանի որ նա է մեր հողի […]
Երևանում մեկնարկել է «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը
2014-10-17
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Թվով 13-րդ «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում թողարկվող սննդի արտադրանքի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները: Նպատակներից է նաև ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի հետ
2014-10-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին: Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այցը համընկել է Հայաստանում Գյուղատնտեսի և Պարենի համաշխարհային օրերի հետ, որոնց շրջանակներում կկայանան բազմաթիվ տոնական միջոցառումներ: «Ուրախ եմ, […]
Հոկտեմբերի 15-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 181.909 տոննա խաղող
2014-10-15
Հոկտեմբերի 15-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում մթերվել է 181.909 տոննա խաղող նախորդ ողջ տարվա 167.185 տոննայի դիմաց: Խաղողի մթերման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. դեղձի արտահանման ծավալներն ավելացել են
2014-10-14
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 2931 տոննա դեղձ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1954 տոննայով ավելի է։ Նախորդ տարի հոկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանից արտահանվել էր 977 տոննա դեղձ։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը
2014-10-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության բաժնի պետ Սանտի Վեգեին, որին ուղեկցում էր Շվեյցարիայի Դաշնության դեսպանության (նստավայրը` Թբիլիսի) Հարավկովկասյան տարածաշրջանի տնօրեն, խորհրդական Ռուդոլֆ Շոչը: Հանդիպման սկզբում նախարարը հյուրերին հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին գրանցված դրական ցուցանիշները: Նախարարը նշել է, որ ներկայումս քայլեր են ձեռնարկվում […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության ժամանակ հորդորել է ակտիվացնել կապերը ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ
2014-10-13
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: Նախարարը լիահույս է, որ կարճ ժամանակում համատեղ ուժերով կհաջողվի լուծել սննդի անվտանգության ոլորտում առկա խնդիրները: «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին […]