Պաշտոնական լրահոս

Մեկնարկել է «Արմպրոդէքսպո 2018» ամենամյա ցուցահանդեսը
2018-11-02
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է ամենամյա թվով 17-րդ «Արմպրոդէքսպո 2018» մասնագիտացված ցուցահանդեսը, որի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոյանը, պաշտոնատար այլ անձինք։ ««Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի մասնակիցները, որոնք այսօր այստեղ ներկայացնում […]

Ի գիտություն լրատվամիջոցների
2018-11-01
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում /հասցե՝ Հակոբ Հակոբյան 3/ նոյեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, տեղի կունենա ամենամյա «Արմպրոդէքսպո 2018» մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ցուցահանդեսը կազմակերպվում է 2001 թվականից, նպատակն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականներով՝ տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում
Պարզաբանում «Ժողովուրդ» օրաթերթի «Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ կլինի. Հայաստանը արտադրողից վերածվել է ներկրողի» հրապարակման վերաբերյալ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 31189 տոննա լոլիկ, որն ամբողջությամբ ջերմոցային արտադրանք է։ Ջերմոցային արտադրության լոլիկը վերամշակման չի ենթարկվում՝ պայմանավորված բարձր ինքնարժեքով։ Տոմատի մածուկի արտադրության համար մթերվում […]

Տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ աշխատաժողով
2018-10-31
Գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործող այլ շահագրգիռ կողմերի շրջանում 2030 օրակարգի էության և իմաստի մասին իրազեկվածության բարձրացման համար ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նոյեմբերի 30-ին հրավիրվել էր աշխատաժողով՝ նպատակ ունենալով բազմաթիվ շահառուների համար ստեղծել Կայուն զարգացման նպատակների ազգայնացման, իրականացման և մոնիտորինգի հարցերի քննարկման ընդհանուր հարթակ: Աշխատաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի […]

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ծրագրերը
2018-10-30
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսային և միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլիին։ Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակով՝ հաշվի առնելով ԵՄ-ի ֆինանսավորմամբ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի կարևորությունը և շեշտել երկկողմ գործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։ […]

Քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ներդրման փորձնական ծրագրին առնչվող հարցեր
2018-10-29
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանն ընդգծել է գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման կարևորությունն ու հրատապությունը: Ապահովագրական պիլոտային ծրագրում առավել նպատակահարմար է համարվել ներառել բնակլիմայական ռիսկերից Հայաստանին առավել բնութագրական կարկտահարությունն ու ցրտահարությունը: […]

Ի գիտություն մեղվաբույծների
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Նախարարությունը սկսել է 2018 թվականի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»ծրագրի շրջանակում մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ կենսապատրաստուկի՝ ՀՀ մարզերին բաշխման գործընթացը: Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժին: Առաջացած հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության […]

Ամերիկահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում ինտենսիվ այգեգործությամբ և ձկնաբուծական արտադրանքի արտահանմամբ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ամերիկահայ գործարար Մայք Բադալյանին, ով հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով: Հանդիպման սկզբում գործարարը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ գործունեություն է ծավալում Արցախի գինեգործության ոլորտում` արտադրելով «Արբա» գինիներ և Հայաստանում ևս մտադիր է զբաղվել այգեգործությամբ: Բացի այդ, Մայք Բադալյանը նպատակ ունի իր […]

Տեղի է ունեցել Հայաստանում պտղատուների տնկանյութի աճեցման հավաստագրման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով
2018-10-27
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտնեսության կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» ծրագիրը շարունակում է աջակցել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և այսօր ծրագրի շրջանակներում հերթական աշխատաժողով-քննարկումն էր կազմակերպվել՝ երկրում պտղատուների և խաղողի տնկանյութի արտադրության հավաստագրման համակարգի ներդրման հնարավորությունները թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, ՊԳԿ կենտրոնակայանի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել
2018-10-26
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր քաղաքացիների ընդունելություն է անցկացրել, որին մասնակցել են հոկտեմբեր ամսին սահմանված կարգով հերթագրված քաղաքացիները։ Նախարարի պաշտոնակատարը լսել է բարձրացված հարցերն ու առաջարկները, որոնք մասնավորապես վերաբերում էին խորհրդատվական համակարգի արդիականացմանը, անասնապահության ոլորտում բիզնես ծրագրի վարկավորման հարցում աջակցություն ցուցաբերելուն, գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացմանը և այլն։ Գեղամ Գևորգյանը, պատասխանատու ստորաբաժանումների […]

Չինացի գործարարները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրաարդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանը։ Այցի նպատակն էր քննարկել գյուղատնտեսության, մասնավորապես գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորությունը: Պատվիրակությանը ուղեկցում էր գործարար Վահե Քուշգերյանը: Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հայաստանի և […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է գյուղական համայնքների զարգացմանն ուղղված վարկային ծրագրի նոր նախագիծը
2018-10-24
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային գծով ավագ մասնագետ Վիոլին Սիլվեստրոյին և վարկային գծով մասնագետ Բարբորա Զեմանովային: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի արդիականացմանը վերաբերող ներդրումային նոր ծրագիրը, որով նախատեսվում է վարկային միջոցներ տրամադրել Հայաստանի մի շարք մարզերում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ու զարգացման համար: […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա երկու օրերի ընթացքում ավարտել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի բերքահավաքը
Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ անկում, գիշերը կգրանցվի բացասական ջերմաստիճան: Ելնելով վերոհիշյալից` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմում է հանրապետության հողօգտագործողներին և հորդորում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել առաջիկա 2 օրերի ընթացքում բանջարաբոստանային մշակաբույսերի, […]

Գեղամ Գևորգյանն ընդունել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի առաջնահերթություններն ու ռազմավարությունը, 2018-2019 թվականների ծրագրերը։ Ողջունելով հյուրին՝ Գեղամ Գևորգյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ այժմ մշակվում […]

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագին, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գծով ծրագրի ղեկավար Ալեքսիա Հոֆմանին։ Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորվել է երկկողմ […]