Պաշտոնական լրահոս

Տեղեկատվություն 2014 թվականի մայիսից մինչև 2015 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
2015-05-25
1. ՀՀ գյուղատնտեսությունում իրականացված պետական քաղաքականության, աջակցության ծրագրերի և ոլորտում տնտեսավարողների ջանքերի արդյունքում վերջին 12 ամիսներին գրանցվել են դրական տեղաշարժեր: 2. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2014 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 993.37 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 7.2 %-ով: 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 120.9 […]

Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
2015-05-22
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Պռոշյանի կոնյակի գործարան: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, արտահանման ծավալին, ընթացիկ ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին: Շրջայցից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գինեգործության ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը […]

Արարատի մարզում սկսվել է ֆերոմոնային թակարդների տեղադրումը
2015-05-22
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը այցելել է Արարատի մարզ, որտեղ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, «Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների և բուսասանիտարական տեսչության տարածաշրջանային տեսուչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են մորմազգի (լոլիկ, տաքդեղ, սմբուկ, կարտոֆիլ) մշակաբույսերի ցեցի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների կազմակերպման խնդիրները: Արարատի ԳԱՄԿ-ին տրամադրվել են մարզի համայնքներում առկա մորմազգի մշակաբույսերի […]

Ամփոփվել են անասնապահության և բուսաբուծության ոլորտներում վերջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները
2015-05-22
Այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանի և Սամվել Գալստյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ամփոփվել են բուսաբուծության և անասնապահության ոլորտներում գյուղատնտեսական տարվա արդյունքները: Գրիշա Բաղիյանը, նշել է, որ լինելով ՀՀ գյուղատնտեսության առանցքային ճյուղերից մեկը, անասնաբուծությունը 2014 թվականին ապահովել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 39%-ը: «Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված ծրագրերի և հետևողական […]

Հանրապետությունում առաջին անգամ բանջարեղենի մշակություն է իրականացվում մեքենայացված եղանակով
2015-05-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Բագարան համայնք, որտեղ նորագույն մեքենայացված տեխնոլոգիաներով բանջարեղենի մշակության ծրագիր է իրականացվում «Եվրոթերմ» ընկերության կողմից: Ընկերությունը 2014 թվականին Բագարանի սահմանային գոտում ձեռք է բերել շուրջ 900 հա տարածք և առաջին փուլում արդեն իսկ 250 հա տարածքի վրա սկսել է լոլիկի մշակություն իրականացնել: […]

Ի գիտություն լրատվամիջոցների
Մայիսի 22-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանի և Սամվել Գալստյանի համատեղ մամուլի ասուլիսը: Թեման` «Անասնաբուծության և բուսաբուծության ոլորտներում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները»: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ֆրանսիայի գինեգործության ոլորտի ներկայացուցիչներին
2015-05-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի գինեգործության ոլորտի ներկայացուցիչներին` Հայաստանում խաղողագործության և գինեգործության ներկա վիճակի քննարկման և այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր հեռանկարները նախանշելու նպատակով: «Ֆրանսիան ունի հարուստ փորձ խաղողագործության և գինեգործության ոլորտներում, և այս ուղղությամբ մենք ակնկալում ենք ֆրանսիացի մասնագետների հետ արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն», – նշել է իր խոսքում նախարար […]

Ներկրվել է շուրջ 3000 տոննա հոլանդական բարձրորակ կարտոֆիլի տնկանյութ
2015-05-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր այցելել են Կոտայքի մարզում գտնվող «Ֆիրմա Նյու» մաքսային տերմինալ` Հայաստանի ագրարագյուղացիական միավորման կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ ներկրված հոլանդական կարտոֆիլի տնկանյութը դիտարկելու նպատակով: «Սա Նիդերլանդներից Հայաստան ներկրված Սիլվանա սորտի կարտոֆիլի սերմացուի վերջին խմբաքանակն է, որը մեկ հեկտարից մինչև 80 տոննա բերքատվություն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ամփոփել է կարկտահարության հասցրած վնասի նախնական չափերը
2015-05-18
Ս.թ. մայիսի 15-ին Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Արարատի մարզերի մի քանի համայնքներում տեղացած կարկուտի նախնական վնասները հաշվարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ նախարարության ներկայացուցիչները մեկնել են համայնքներ և համայնքների ղեկավարների, մարզպետարանների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ տեղում իրականացրել համապատասխան ուսումնասիրություններ և դիտարկումներ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արգինա, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-արգենտինական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանան: «Հայաստանի և Արգենտինայի միջև հատկապես գյուղատնտեսության բնագավառում այս տարիներին ձևավորվել են փոխշահավետ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին
2015-05-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: «Այսօր մենք պետք է քայլեր ձեռնարկենք կաթի արտադրության և արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ: […]

Նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Նորապատի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացմանը և խորհրդակցություն անցկացրել Արագածոտնում
2015-05-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզի Նորապատ համայնքում մասնակցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում: Բացմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին
2015-05-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավար Եվա Վիթթի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով KfW բանկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` նախարարն ընդգծել է, որ մասնավորապես ոռոգման և խմելու ջրի ոլորտներում առկա է նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն: «Ոռոգման խնդիրը գյուղատնտեսության ոլորտի […]

Հայաստանն ունի ներդրումային մեծ ներուժ գյուղատնտեսության ոլորտում. Սերգո Կարապետյան
2015-05-08
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է «Ինվեստ Արմենիա» գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Business partners of Armenia» ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ գյուղատնտեսության և սփյուռքի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության աջակցությամբ: Համաժողովի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Հայաստանի տնտեսության ներկա ներուժն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև Եվրասիական […]

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
2015-05-04
Պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, դրանց ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը հատկապես շեշտել են […]