Պաշտոնական լրահոս
Գյուղփոխնախարարը կոչ է արել շտապողականություն չցուցաբերել. ձեռք են բերվել խաղողի լրացուցիչ քանակի մթերումների պայմանավորվածություններ
2015-10-09
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը «Մեդիա կենտրոնում» մասնակցել է «Խաղողի մթերումը դարձել է խնդրահարույց. պատճառներ և հնարավոր լուծումներ» թեմայով քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը և Հայաստանի «Խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը: Իր խոսքում Գառնիկ Պետորսյանը, մասնավորապես, […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
Համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4, -1 +3: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության […]
Գյուղատնտեսական տոնավաճառներն առաջիկա շաբաթ և կիրակի օրերին չեն գործի
«Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ հոկտեմբերի 10-ին և 11-ին Կասյան փողոցի վերին հատվածում և «Մալիբու» սրճարանին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի: Հոկտեմբերի 17-ից տոնավաճառները կգործեն բնականոն հունով։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հորդորը հանրապետության խաղողագործներին
2015-10-07
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում արտադրվել է 245 հազար տոննա խաղող, որից վերամշակման է ենթարկվել 180 հազար տոննա, արտահանվել` 5700 տոննա: Օրական միջին հաշվով մթերվում է շուրջ 6-7 հազար տոննա խաղող: Վերջին օրերին կրկին մեծացել է լարվածությունն առանձին համայնքներում խաղողագործների կողմից ցուցաբերվող ավելորդ շտապողականության ու խուճապային տրամադրությունների պատճառով: Հաճախ միանգամից հավաքվում […]
Արտահանվել է 60 600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
2015-10-07
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 60 600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36 364 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 5699 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4481 տոննայի դիմաց։ Հայկական խաղողը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս։ Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 84 տոկոսը բաժին […]
Ի գիտություն ներմուծողների
2015-10-07
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ 2016 թվականին ՀՀ տարածք երրորդ երկրներից հատիկային բերքի հավաքման կոմբայններ և կոմբայնների մոդուլներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` ներկրողների ցանկում ընդգրկվելու և մեկանգամյա ներմուծման լիցենզիա ստանալու համար: Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր […]
Քննարկվել են խաղողի մթերման հետ կապված հարցեր
2015-10-06
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության Մասիսի մթերման կայան , որտեղ հանդիպում է ունեցել ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և խաղողագործների հետ։ Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խաղողագործների հետ հանդիպման ժամանակ տրված խոստումը կիրականացվի։ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերությունը իրականացնում է խաղողի մթերման […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր
2015-10-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր` խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ տեղում խնդիրները քննարկելու նպատակով: Նախարարի այցի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Սպայկա» ընկերության ներկայացուցչի ուղեկցությամբ նախարարը նախ դիտարկել է համայնքի խաղողի այգիները, զրուցել խաղողագործների հետ: Աղավնաձորցիները հայտնել են, որ գոհ են այս […]
Մթերվել է 129 հազար տոննա խաղող
2015-09-30
Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է նաև 4630 տոննա խաղող։ Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին […]
Հայաստանը մասնակցեց Շվեյցարիայի Ֆեշի քաղաքում կազմակերպված «Աշխարհի գինիներ» փառատոնին
2015-09-29
Սեպտեմբերի 27-ին Հայաստանն, իբրև պատվավոր հյուր, մասնակցեց Շվեյցարիայի Ֆեշի քաղաքում 1996 թվականից ի վեր կազմակերպվող «Աշխարհի գինիներ» խորագրով ամենամյա փառատոնին: Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Հայաստանից Շվեյցարիա բերված հայկական խաղողի չորս տեսակների որթատունկերը հանդիսավոր արարողությամբ տնկվեցին Ֆեշիի 11-րդ դարի եկեղեցու հարևանությամբ գտնվող «Աշխարհի գինիներ» անունը կրող տնկիների այգում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Արգենտինայի, Իսպանիայի և այլ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշել է, որ պարոն Ռեիսիի պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ավելի են սերտացել և ակտիվացել: Այս ենթատեքստում նախարարը հատկապես կարևորել է Հայաստանում սպանդանոցների կառուցումը, ինչը […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքն արժանացավ ոսկե բանալի մրցանակին
2015-09-28
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կողմից անցկացվող «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության 2015 թվականի արդյունքներով ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական www.minagro.am կայքը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք» անվանակարգում: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին` իր խոսքում նշելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը […]
Խաղողի մթերման գործընթացը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում
Հանրապետությունում խաղողի մթերման գործընթացը շարունակում է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել է Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին: Վարչապետը կարևորել է խաղողի մթերման գործընթացը կազմակերպված անցկացնելու հանգամանքը և նշել, որ […]
Երևանում անցկացվեց Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը
2015-09-26
Այսօր Երևանում անցկացվել է Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը, որը կազմակերպվել էր Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, դեսպաններ, […]
Խաղողի մթերման գործընթացը՝ կառավարության ուշադրության կենտրոնում
2015-09-25
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է հանրապետությունում խաղողի մթերման գործընթացով: Նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: «Հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները […]